Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո
Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են շարժվում։ Այս պահին նեղուցներով նավթ է տեղափոխվում։ Նեղուցները բաց են»,-նշել է նա։
