Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից

Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ ավարտվում է իր պետական ծառայության կարևոր փուլը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին և գործընկերներին, ամփոփել ճանապարհաշինության, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և խորհրդարանական գործունեության ոլորտներում արձանագրված արդյունքները՝ նշելով, որ հետագայում կշարունակի գործունեությունը մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ տարիներ շարունակ ցուցաբերած վստահության համար։ Ձեր աջակցությունը, սերն ու ջերմությունը աշխատանքի յուրաքանչյուր փուլում ինձ ուժ են տվել առաջ շարժվել և հաճախ անհնարին թվացող մարտահրավերները վստահությամբ հաղթահարել։

Պետական ծառայությանը և ձեր տված մանդատին մշտապես վերաբերվել եմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ։ Մարտահրավերներով և հնարավորություններով լի այս տարիներին գործընկերներիս հետ միասին ներդրել ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ավելի անկախ, ավելի ուժեղ և ավելի մրցունակ պետություն։

Ճանապարհները պետության արյունատար անոթներն են։ 2018 թ․ մեր ժառանգած անմխիթար ճանապարհային ցանցը վերականգնելու նպատակով իրականացվեցին աննախադեպ ծավալի ներդրումներ և հետևողական աշխատանք, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արմատապես փոխել տարիներով ձևավորված գործելակերպը՝ բազմապատկելով թե՛ ճանապարհաշինության ծավալները, թե՛ որակական չափանիշները։

Այսօր արդեն կարող ենք վստահությամբ ասել, որ Հայաստանի ճանապարհային ցանցը ծառայում է մեր քաղաքացիներին, տնտեսության զարգացմանը և հաճախ դրական գնահատականի է արժանանում նաև մեր երկիր այցելող հյուրերի կողմից։

Զենքի և զինամթերքի ինքնաբավ ու ժամանակակից արտադրություն ձևավորելու նպատակով իրականացված ներդրումների արդյունքում այսօր Հայաստանում ստեղծվում են արտադրանքներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն մատակարարվում են հայկական զինված ուժերին, այլև մրցունակ են միջազգային շուկայում և պահանջարկ են վայելում արտերկրում։

Ռազմարդյունաբերության ոլորտում ընդամենը մի քանի տարվա հետևողական աշխատանքի արդյունքում այսօր ձևավորվել է տարեկան շուրջ 150–200 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառությամբ արդյունաբերություն, ստեղծվել են տասնյակ արտադրական ձեռնարկություններ և գիտահետազոտական կենտրոններ։

Սա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի առջև դրված հիմնական ռազմավարական նպատակներից էր, և այսօր այն դարձել է իրականություն՝ նախարարության, կոմիտեի, ոլորտի կազմակերպությունների, պաշտպանության նախարարության և բոլոր գործընկերների հետևողական ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման առաջնային նպատակներից էր նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովելը։ Այդ նպատակով մշակվել, ներդրվել և մինչ օրս էլ իրականացվում են բազմաթիվ ռազմավարական ծրագրեր։

2018թ․ ոլորտի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում շուրջ 1,7% ցուցանիշից ցատկ է կատարվել մինչև 7,5%-ի ։ Շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի բարձր տեխնոլոգիական ծառայություններ և արտադրանք արտահանվում են Հայաստանից դեպի ԱՄՆ, ԵՄ, Ասիական ու Արաբական շուկաներ, ինչը հնարավոր է դարձել շուրջ 50,000 բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքի, ստեղծարար աշխատանքի և նվիրումի շնորհիվ։

Այսօր Հայաստանը համարվում է արհեստական բանականության գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը։ Հայաստանը նաև այն եզակի պետություններից է, որն ունի ամենաառաջադեմ տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների ձեռքբերման հնարավորություն։ Սա հնարավոր դարձավ հատկապես արտաքին քաղաքական գրագետ աշխատանքի՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հաստատման շնորհիվ։

Ի թիվս հարյուրավոր այլ ընկերությունների Հայաստան են մուտք գործել համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ՝ NVIDIA (ընկերության շուկայական արժեքը՝ 4.86 տրիլիոն ԱՄՆ դոլար), AMD (շուրջ 500 միլիարդ ԱՄՆ դոլար), Microchip (շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար) և Cadence (շուրջ 95 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանը թողարկել է երկրի դիտարկման սեփական արհեստական արբանյակը և ստեղծել արբանյակների կառավարման կենտրոն։

Սրանք ռազմավարական նշանակության ձեռքբերումներ են և պահանջում են շարունակական զարգացում, հետևողական աշխատանք և ամենօրյա ուշադրություն, որպեսզի ծառայեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացմանն ու անվտանգությանը։

Խորհրդարանական գործունեության ընթացքում իմ առաջնային պարտականությունն էր հավատարիմ մնալ մեր ժողովրդի կողմից տրված մանդատին, ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը և գործընկերներիս հետ միասին նպաստել խորհրդարանական ինստիտուտի արդյունավետ գործունեությանը։

Բազմաթիվ բարդ ու երբեմն սուր քաղաքական քննարկումների առանցքում մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության հարցը։ Այն շարունակաբար ենթարկվել է տարբեր ներքին և արտաքին մարտահրավերների, ինչը մեզ պարտավորեցրել է հետևողական ու սկզբունքային աշխատանքով պաշտպանել և ամրապնդել մեր պետականությունը։

Միջազգային հարթակներում խորհրդարանական դիվանագիտությունը կարևորագույն գործիքներից է պետության հեղինակության ձևավորման, Հայաստանի դիրքորոշումների ներկայացման և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման գործում։ ԱՊՀ-ի, Միջխորհրդարանական միության, ԱՍԵԱՆ-ի,

Միջերկրածովյան երկրների և այլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում հետևողականորեն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության շահերն ու դիրքորոշումները։

Երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում ղեկավարել եմ Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության կարևոր ուղղությունները։ Համատեղ աշխատանքի արդյունքում մի շարք դեպքերում հաջողվել է նվազեցնել առկա լարվածությունը, ձևավորել երկխոսության նոր և արդյունավետ հարթակներ, ընդլայնել երկկողմ խորհրդարանական օրակարգը, կազմակերպել պաշտոնական փոխայցեր, հանձնաժողովների նիստեր և աշխատանքային խմբերի համատեղ գործունեություն՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական, երիտասարդական և մշակութային համագործակցության ոլորտները։

Ամենօրյա աշխատանքով Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի հետ միասին հետևողականորեն ապահովել ենք խորհրդարանի բնականոն գործունեությունը՝ պահպանելով նրա՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի արդյունավետ աշխատանքը։

Խորհրդարանը Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր հարթակն է և, հետևաբար, նաև մեր պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի հիմնական թիրախներից մեկը։ Այն մշտապես պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ամուր ինստիտուտներ և հետևողական պաշտպանություն։ Իմ խորհրդարանական գործընկերներին մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն՝ այս կարևոր առաքելությունը շարունակելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր պետության և ժողովրդի։
Այսօր ավարտվում է իմ պետական ծառայության կարևոր մի փուլ։ Սակայն համոզված եմ, որ հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով։

Առաջիկայում իմ գործունեությունը շարունակելու եմ մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում՝ իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին, նորարարության զարգացմանը և մարդկային կապիտալի ամրապնդմանը։

Համոզված եմ, որ հենց այս ուղղություններն են մեր երկրի երկարաժամկետ անվտանգության, մրցունակության և բարեկեցության կարևորագույն նախադրյալները։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին՝ պետական կառավարման համակարգում, Ազգային ժողովում, գիտական և մասնագիտական համայնքներում, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ պատիվ եմ ունեցել աշխատելու։ Յուրաքանչյուր ձեռքբերում համատեղ աշխատանքի արդյունք է, և ես խորապես գնահատում եմ յուրաքանչյուրի ներդրումը։
Եվ վերջում՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և միասին անցած ճանապարհի համար։ Ներողություն եմ խնդրում, եթե չեմ կարողացել լիովին արդարացնել ձեր սպասելիքները։

Պաշտոնները ժամանակավոր են, իսկ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությունը՝ մշտական»,- ասվում է գրառման մեջ:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Կոնջորյանի կնոջ կողմից կառավարվող ՓԲԸ-ն ծախսել է Էռնեկյանի գեներացրած շահույթը․ Նարեկ Կարապետյան (video) «Պալաչ մարդասպանը՝ նախագահի հետևում» (video) «Մաֆիոզի բառապաշարով տգետնե՛ր եք»․ Հարութ Սասունյան (video) ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Ռոմանոս Պետրոսյանին ո՞ր չափորոշով եք գնահատել, որ կարող է լինել ՀԷՑ լավագույն կառավարիչը․ Վարդևանյան (video) «Բեզատչոտնիկություն» է․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ սահմանադրությունից Ձեզ կրկեսի ակրոբատ նկարագրեց․․․ Քրիստինե Վարդանյանի խոսքը հունից հանեց ՔՊ-ականներին (video) Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից Ծաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավոր Հայաստանի հաշվին Կոնջորյանի կինը 10 000 դոլար է ստանում, բայց ծակուծուկերը փակում են պարտքով (video) «Փաշինյանը շատ մեծ խնդիր ունի այս ԱԺ-ում․․․ ՔՊ-ականների ցինիկությանը մի պատասխան կա»․ Մարգարյան (video) Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը Միայն կատարյալ հիմարը, բացահայտ տգետը կամ գիտակցված սադրիչը կարող է հրճվանքով գոռալ... Հայտնի է գործը քննող դատավորը Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ Նիկոլ Փաշինյանը ծնված չէր, երբ ես բարեգործություն էի անում․ Սամվել Կարապետյանի կոպիտ պատասխանը (video) Արման Անտոնյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերի եղանակը Թունջելի նահանգում անտառային հրդեհ է բռնկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարուստ պատգամավորներից Սյունիքի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը Վեճ՝ Գառնիկ Դավթյանի և Ռուբինյանի միջև. «Սահման մի՛ անցեք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am