Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Զինկոմիսարիատից» ներքև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00։00-ի սահմաններում, իր ընկերների հետ իր տանը նշելիս են եղել որդու ծննդյան արարողությունը, երբ իրենց տուն են ներխուժել Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Կարեն Խ․-ն և նրա որդիները՝ 19-ամյա Սարգիս Խ․-ն ու 19-ամյա Նարեկ Խ․-ն։

Ըստ տեղեկությունների՝ նրանք քաշքշել են ներկաներին, միմյանց հարվածներ են հասցրել, իսկ վիճաբանությանը միջամտել է Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն, որի ժամանակ Սարգիս Խ․-ն դանակով երեք անգամ հարվածել է Հարություն Ա․-ին՝ պատճառելով «Զույգ նստատեղի, ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերքեր» վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում միմյանց են հանդիպել նշված վիճաբանության մասնակիցներ Կարեն Խ․-ն և Հարություն Ա․-ն, որի ժամանակ վերջինս մեկ անգամ հարվածել է Կարեն Խ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարուստ պատգամավորներից Սյունիքի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը Վեճ՝ Գառնիկ Դավթյանի և Ռուբինյանի միջև. «Սահման մի՛ անցեք» (video) Դուք կոկորդիլոսներից խոսե՛ք. Աննա Գրիգորյանի կոշտ պատասխանը Գարիկ Սարգսյանին (video) Վրաստանից արտաքսել են 55 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել գլխավոր դատախազն ու իր ամուսինը էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ 4 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Սասուն Միքայելյան, դու հին մարդ ես, կիմանաս. Հարություն Մնացականյան (video) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am