Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ սեփականության իրավունքը տնտեսական կայունության ու իրավական կարգի հիմնասյուն է, սակայն Հայաստանում, հատկապես վերջին տարում, քաղաքական դրդապատճառներով իրականացվում է մասնավոր ունեցվածքի «խլման» գործընթաց։
Թերթի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո սկսվում են գույքը պետությանը փոխանցելու ընթացակարգեր առանց իրավական հիմնավորումների. 2026-ի հուլիսի վերջում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ը, «Արարատցեմենտ»-ը և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը անցան պետության կամ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը։ Նախքան դա գրեթե նույն ձևով իրականացվել է ՀԷՑ-ի «խլումը»։
«Փաստ»-ը զգուշացնում է ներդրումային միջավայրի վատթարացման, միջազգային արբիտրաժներում հնարավոր հայցերի և պետական բյուջեից մեծ փոխհատուցումների ռիսկերի մասին։
