TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան highergov.com կայքից, որը հետեւում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին:

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից (13.01.2026) երկու շաբաթ անց: Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ինչից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»):

Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն:

Ինչպես արդեն գրել ենք, TRIPP Development Company-ն եւ TRIPP+ ֆոնդը տարբեր սուբյեկտներ են:

Նույն Դելավեր նահանգում հունվարի 26-ին հիմնադրվել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (TRIPP+ Enterprise Fund), որի ղեկավար է նշանակվել ԱՄՆ գործող հանրապետական իշխանությանը եւ, մասնավորապես, նախագահ Թրամփին աջակցող գործարար Կոնստանտին Սոկոլովը: Վերջինս, հիշեցնենք, պաշտոնապես համարվում է Հայաստանի շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20 %-ի բաժնետերը:

Հատկանշական է, որ Դելավերում գրանցված ընկերությունների որոնման պաշտոնական կայքում ֆոնդի անունը նշված է Trans-Caspian Enterprise Fund (Անդրկասպյան / Տրանսկասպյան ձեռնարկատիրական ֆոնդ):

Հուլիսին, հղում անելով The Guardian-ին, ներկայացրել էինք այս ֆոնդի սպասվելիք գործունեությունը: Բրիտանական լրատվամիջոցը, իր հերթին հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին, գրել էր, որ ֆոնդը լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում: Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ:

Նշել էինք նաեւ, որ ձեռնարկատիրական ֆոնդը ԱՄՆ կառավարության կողմից կիրառվող ֆինանսական մեխանիզմ է, որի արմատները գնում են մինչեւ 1989 թ., եւ այսպիսի ֆոնդերի միջոցով տարիներ շարունակ ԱՄՆ-ն ներդրումներ է կատարում Արեւելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ նախկինում սոցիալիստական ճամբարի մաս կազմած պետություններում:

Յուրաքանչյուր ձեռնարկատիրական ֆոնդ գործում է իբրեւ անկախ, ինքնավար կազմակերպություն, որը կառավարվում է տնօրենների խորհրդի կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է դրա գործունեության վերահսկողության համար:

Այսպիսով՝ highergov.com-ի տվյալներով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական ու եվրասիական գործերի բյուրոն հունվարի 30-ին 201 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել TRIPP+ ֆոնդին: Գումարը պետք է իրացվի գրեթե 11 տարում՝ մինչեւ 2036 թ. դեկտեմբերի 31-ը:

Նույն աղբյուրի համաձայն՝ հուլիսի 16-ին կատարվել է փոփոխություն, եւ ԱՄՆ կառավարությունն ստանձնել է պարտավորություն՝ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդին հատկացնել 402 մլն դոլարի դրամաշնորհ: Իրացման ժամկետը մնացել է նույնը՝ մինչեւ 2036-ի տարեվերջ: Highergov.com-ի տվյալներից կարող ենք հետեւություն անել, որ ամբողջ գումարն արդեն հատկացվել է TRIPP+ ֆոնդին:

Ըստ նույն աղբյուրի՝ այս գումարի իրացման հիմնական վայրը լինելու է Հայաստանը»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am