Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին։

36-ամյա ֆուտբոլիստը, ով հուլիսի վերջին խզել էր պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են երկու տարվա համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և անգլիացին արդեն 2026/27 մրցաշրջանից առաջ կմիանա իր նոր խաղընկերներին։

«Հաշվի առնելով ակումբի մեծությունը, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ումով ես անչափ հիանում եմ, և ֆուտբոլիստների որակը՝ սա հսկայական հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել։ Ինձ շատ տպավորեց նաև այն, թե որքան են սեփականատերերը ցանկանում, որ «Չելսին» հաջողության հասնի և շարժվի ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար կարևորն ամեն օր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս առավելագույնն անելն է՝ թիմին ու խաղընկերներիս հնարավորինս օգնելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի մեկնարկին»,- նշել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Հենդերսոնն իր կարիերայի ընթացքում նվաճել է 8 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները «Լիվերպուլի» կազմում։ Մերսիսայդյան ակումբում, որտեղ նա 2015-ին ստանձնել էր ավագի թևկապը Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո, անգլիացին ընդհանուր առմամբ անցկացրել է 492 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։

Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև հարազատ «Սանդերլենդում», «Քովենթրիում», սաուդյան «Ալ-Իթիֆաքում», Ամստերդամի «Այաքսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Բրենթֆորդում»՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 34 հանդիպման, դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի ազգային հավաքականի կազմում Հենդերսոնն անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով Եվրո-2020-ի փոխչեմպիոն, Ազգերի լիգայի և ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր: Վերջերս ավարտված աշխարհի առաջնության շրջանակներում նա մասնակցել է խմբային փուլի՝ Պանամայի դեմ հանդիպմանը (2:0)՝ փոխարինման դուրս գալով խաղավերջում։

Armsport

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am