Հանդիպում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ նախագահների հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և ընդգծել, որ շուրջ երեսուն տարվա պատմություն ունեցող այս կառույցի բարձր հեղինակությունը նաև Վենետիկի հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած Ջաննի Բուքիքիոյի արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքն է։ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ արդյունավետ համագործակցության խորաց­ման գործում իր նշանակալի նպաստն է բերել Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի սերտ և գործնական երկխոսությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմա­նա­դրական փոփոխություններից հետո` այդ փոփոխություններով նախատեսված դրույթների կյանքի կոչման, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ Հայաստանում մեկնարկած ծավալուն աշխատանքի ընթացքին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարևոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերված մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար: Ջաննի Բուքիքիոն վստահեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, և հանձնաժողովում ուրախ կլինեն ՀՀ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում ևս օգտակար լինելու փորձագիտական աջակցության տրամադրմամբ:   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60-րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարևոր հենքերից է։ Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ՝ Նախագահը նշել է, որ իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների և նրանց քաղաքացիների շահերից: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաև Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման և ընդհանրապես եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարևոր է: Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ ևս այցելելու համար և կարևորել նման հանդիպումներն ու շփումները: ՄԻԵԴ նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաև ՄԻԵԴ-ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը: Գիո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է և որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am