«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ այդ երկրի հետ մեր տնտեսական հարաբերություններն այնքան էլ գոհացուցիչ չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Մեծ Բրիտանիան, որտեղ ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն է, էապես նվազեցրել է ՀՀ ներդրումները: Ըստ ԱՎԾ-ի` Բրիտանիայից 2017 թվականի երրորդ եռամսյակում /տարեկան տվյալները դեռ ամփոփված և ներկայացված չեն/ ուղղակի ներդրումները կազմել են 1 մլրդ 846 մլն դրամ, մինչդեռ, 2016-ին 32 մլրդ 276 մլն դրամ էր։ Ու ստացվում է, որ այդ ընթացքում Բրիտանիան ավելի քան 30 մլրդ դրամի չափով նվազեցրել է իր ներդրումները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դեսպաններից պահանջել է ակտիվացնել տնտեսական կապերը և ներդրումներ բերել Հայաստան: Փաստորեն, Արմեն Սարգսյանը նրա պահանջը չի բավարարել»:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը