Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Այդ մասին Fars գործակալությանը հայտնել է Իրանի բանակցային թիմի աղբյուրը։
Իրանը չի տա թույլտվություն Հորմուզի նեղուցի վերաբացման համար, հայտնել է Իրանի բանակցային թիմի աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված հզոր հարվածը։
