Տաջիկ մարզիկը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով ու եռագույնով
Ազգությամբ տաջիկ Սուլեյման Մահմադովը Երևանում անցկացված «HYPE» լիգայի մենամարտում հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով ու իր հաղթանակը նվիրել պատերազմում նահատակված հայ զինվորին։
Ինչպես ասել է՝ իր մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է 2021թ․-ին։
Ինրպես հաղորդվում է՝ Մահմադովն առաջին անգամ չէ, որ հայկական եռագույնն է բարձրացնում հաղթանակից հետո։
