Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում սրացման վտանգի և ավիահաղորդակցության հնարավոր խափանումների մասին

Ամմանում ԱՄՆ դեսպանատունն օգոստոսի 1-ին անվտանգության վերաբերյալ նախազգուշացում է տարածել Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անանխատեսելի էսկալացիայի» հավանականության պատճառով։

Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, պատրաստ լինել չվերթերի չեղարկումներին, օդային տարածքի ժամանակավոր փակմանը և ճանապարհորդական խափանումներին։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ որոշ ավիաընկերություններ հետաձգել են նախկին երթուղիների վերականգնումը, իսկ մյուսները չեղարկել են առանձին չվերթեր։

Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են «լրջորեն վերանայել» տարածաշրջան կամ դրա տարանցմամբ ուղևորությունների ծրագրերը։ Նրանց, ովքեր, այնուամենայնիվ, ճանապարհորդում են, խորհուրդ է տրվում հետևել օդանավակայաններում և ավիափոխադրողների մոտ տիրող իրավիճակին։

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական օբյեկտները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, ենթարկվել են հարձակումների։ Դեսպանատնից նախազգուշացրել են, որ Իրանն ու նրա հետ կապված խմբավորումները կարող են սպառնալ արտերկրում գտնվող ամերիկյան այլ օբյեկտներիn (ներառյալ ընկերությունները, հաստատությունները և ԱՄՆ քաղաքացիների հետ կապված վայրերը)։

Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը անկայուն է մնում, իսկ իրանական ղեկավարության գործողությունները «դժվար է կանխատեսել»։ Որպես օրինակ՝ դեսպանատանը նշել են տարածաշրջանի օբյեկտներին հասցված վերջին հարվածները, այդ թվում՝ այն տարածքներին, որոնք նախկինում որպես թիրախ չէին դիտարկվում։

Հորդանանում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել երկրի ռազմական օբյեկտներ այցելությունից, չմասնակցել ցույցերի ու զանգվածային հավաքների, հեռու մնալ ոստիկանության ուժեղացված ներկայություն ունեցող վայրերից և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։

Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտների մոտ, հետևել տեղական ԶԼՄ-ներին և գրանցվել Պետդեպարտամենտի Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում, որը թույլ է տալիս անվտանգության վերաբերյալ թարմացումներ և օգնություն ստանալ արտակարգ իրավիճակներում։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Լեգենդար Դեկան, Ձեր ամենակարևոր պատգամը՝ չդավաճանել մասնագիտությունդ, համենայն դեպս, ես լավ եմ սերտել. Արման Հովհաննիսյան Վրաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Պաիպուրան»․ նա մի քանի ամիս շարունակ թաքնվել է ոստիկանությունից ԱՄՆ-ը մինչև 20.000 դոլարի վիզային գրավ կսահմանի 50 երկրի քաղաքացիների համար ԱՄՆ-ը գրեթե մեկ տոննա քաշով ավիառnւմբ է օգտագործել Իրանում տան վրա hարվածելու համար․ NYT Գերմանիայում «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը փակվել է մահաբեր փոթորկից հետո Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով․ Զաքարյան Լատվիա-Բելառուս սահմանը փակվել է Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ի նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը ցածր քայլ է․ Արթուր Ղամբարյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է չորս լեռնագնացի մարմին. վեց մարդու որոնումները շարունակվում են «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը Շոգը պատել է Մոսկվան․ օդերևութաբանները վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ նաև ԱՄՆ հաջորդ նախագահը Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա․ ինը մարդ է զոհվել, տասնյակներ՝ տուժել Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում սրացման վտանգի և ավիահաղորդակցության հնարավոր խափանումների մասին Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am