Փորձել է գայթակղել Լիբանանի վարչապետին

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը եւ Լիբանանն ավանդաբար ամուր եւ բարեկամական հարաբերություններ են ունեցել, եւ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաեւ կարեւորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ ամուր կապերի առկայության տեսանկյունից: Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, եւ կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առեւտրային ռեժիմ եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ եւ պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից: 

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Վա՜յ նրան, ով կընտրի Փաշինյանին (video) «Փաշինյանի թռնելուց առաջ ինչու՞ Աննան խոսեց իրենց ամուսնանալուց»․ Էդիկ Անդրեասյան (video) Այս տեսանյութով ամենաշահագրգռված անձը քննչական կոմիտեից հետո Արման Սարոյանն է. Բաբայան (video) Ի՞նչ կապ ունի Ավինյանի հայրը՝ Նորք-Մարաշի «խրամատների» հետ․ Մեսրոպ Մանուկյան (video) Բացահայտեմ՝ ինչպես են ստեղծել Արշակ Սրբազանի դեմ այդ կեղծ տեսանյութը․ փաստաբան (video) «Սյունիք» ՖԱ-ի հովանավորները շատանում են. ստորագրվում են նոր հուշագրեր (video) Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա Ո՞վ է պատկերված Արշակ սրբազանին վերագրվող կեղծ տեսանյութում․ փաստաբանը մանրամասներ ներկայացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ Նիկոլի միակ զենքը․ Արմինե Ադիբեկյան (video) Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ. Արսեն Բաբայան Աջափնյակի կրակոցների գործով ոտքի են հանել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները. Որոնվողների մեջ կա 2 եղբայր Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Փաշինյանի «խաղաղության» ծանր գինը․ ի՞նչ է սպասվում․ Հովհաննես Ավետիսյան (video) Աննախադեպ իրավիճակ է․ ի՞նչ եք պատրաստվում անել․ Սերժ Սարգսյանը բացեց փակագծեր (video) Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWS Սյունիքում Փաշինյանը հողեր կտա, որպեսզի․․․ Հովհաննես Ավետիսյան (video) Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները դարձել են թշնшմական. Օրբան ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Դե հիմա լսե՛ք՝ ովքեր են իրենց աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին․ Արման Աբովյան (video) ՊՆ ծառայողը Արարատի մարզում «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին և մшհացել Բռնվե՛ք, չընկնեք․ պատմեմ՝ ինչ է արել Նիկոլի կեղծ դպիրը․ Ռուզան Ստեփանյան (video) Դատարանում Վարդան Ղուկասյանին քաշքշեցին (video) Վարդան Ղուկասյանի ասմունքը՝ դատարանում (video) Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am