Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը

Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։

«Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։

Շուշան Ալեքսանյան, լուսանկարը՝ «Հայփոստ»-ի ֆեյսբուքյան էջից Փաստացի, «Հայփոստ»-ի և այն կառավարող նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է հենց Հայկ Կոնջորյանի կինը նշանակվել այդ պաշտոնում։

Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա

Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, որն ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն՝ Կառավարությունն ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ի՞նչ բանաձևով է ձևավորվում «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, «Ազատություն»-ը հետաքրքրվել էր նախարարությունից, որտեղից ի պատասխան հայտնել են՝ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ», չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկները Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքի հետքերով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 %-ը «Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլի գնալուց հետո վիճակդ ի՞նչ է լինելու»․ սպանվածի մայր՝ Ադանալյան (video) Մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Պարզվում է՝ սինձ ու սիբեխով մեծացած Փաշինյանը հայկական ձուկ չի կարողանում ուտել»․ Արմինե Ադիբեկյան (video) Թաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել Անժելա Թովմասյանը Մոսկվայի՝ հայտնի Նովոդևիչյան գերեզմանատնից (video) «Աննա Հակոբյա՛ն, մարդդ պատժվե՞լ է Սոնա Մնացականյանի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Արտագարգ իրավիճակ՝ Տիգրան Մեծի պողոտայում «Ավինյա՛ն, քո ու էրեխեքիդ քթից են բերելու, դու չես էլ հասկանում». Արմինե Ադիբեկյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, դե պատասխանիր Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղիղ հարցին»․ Նարինե Դիլբարյան (video) Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ «Այ տուպո՛յ, սոցիալական հարցում ձեր գեղում են անում». Արմինե Ադիբեկյան (video) «Ճուտոների մասին…կրքոտ ձևով Փաշինյանը փորձում է փրկել Սուրեն Պապիկյանին» (video) Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում Ինչպիսին է օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Արա՛, բա հենց հիմա էս հոդվածով Աննայի վրա գործ հարուցեք․ Աշոտ Անդրեասյան (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․ հանկարծ չմտածեք՝ էս ամենը մարսվելու է»․ Արմինե Ադիբեկյան (video) Ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար սպանել է երկու տարեց կնոջ «Տո ա՛յ իջևանցի, լայվով յուղոտ խոզ քերթող, էդ դու ձուկ չես կարա ուտե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ավինյա՛ն, Նիկոլը ավար է գտել, քեզ բրախել էդ ավարը թալանելու»․ Ռուզան Ադանալյան (video) Ծովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր «Նիկո՛լ, Պուտինի վիրավորանքից հետո թուքը ճակատիցդ մաքրեցիր, բա մի քիչ էլ մենք անպատվենք»․ Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am