Ծովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ներսիսյանը և Նարեկ Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար սպանել է երկու տարեց կնոջ «Տո ա՛յ իջևանցի, լայվով յուղոտ խոզ քերթող, էդ դու ձուկ չես կարա ուտե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ավինյա՛ն, Նիկոլը ավար է գտել, քեզ բրախել էդ ավարը թալանելու»․ Ռուզան Ադանալյան (video) Ծովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր «Նիկո՛լ, Պուտինի վիրավորանքից հետո թուքը ճակատիցդ մաքրեցիր, բա մի քիչ էլ մենք անպատվենք»․ Ադիբեկյան (video) Մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ #ՈՒՂԻՂ․Պուտինի հետ զրույցից հետո Փաշինյանը սկսել է սպառնալիքներ հնչեցնել․ի՞նչ է եղել երեկ․ Դիլբարյան (video) Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում է Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Նրանք կվճարեն դրա համար» Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից Մենք տեսանք՝ Աննան «տանջամահ» վիճակի էր հասել, մեկ էլ հանկարծ․․․ Ռուզան Ադանալյան (video) #ՈՒՂԻՂ․ «Լա՛վ լսե՛ք, սա ֆռալու է ու ձեր ճակատին շատ ցավոտ խփի, պատրաստվե՛ք»․ Արմինե Ադիբեկյան (video) Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am