Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավր Լիլիթ Գալստյանը։

«ՊԱՐՏՎՈՂԱ- ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության Վերադարձի իրավունքինց, մինչև վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը։

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։

Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։

Հայկական հետքի, հայկականության ջնջումը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։

Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։

Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիաի մթնոլորդում ճզմվում է հանրության կամքը։

Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար։

31․07․ 2026

Լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը»։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ #ՈՒՂԻՂ․Պուտինի հետ զրույցից հետո Փաշինյանը սկսել է սպառնալիքներ հնչեցնել․ի՞նչ է եղել երեկ․ Դիլբարյան (video) Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում է Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Նրանք կվճարեն դրա համար» Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից Մենք տեսանք՝ Աննան «տանջամահ» վիճակի էր հասել, մեկ էլ հանկարծ․․․ Ռուզան Ադանալյան (video) #ՈՒՂԻՂ․ «Լա՛վ լսե՛ք, սա ֆռալու է ու ձեր ճակատին շատ ցավոտ խփի, պատրաստվե՛ք»․ Արմինե Ադիբեկյան (video) Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Մի թշնամուն դեռ չենք մարսել, Փաշինյանը նոր թշնամի է մեր գլխին բերում․․․ դե գնա ՌԴ-ի հետ բանակցի (video) Հակակոռուպցիոնում համար 1 է տված․․․ էս մարդու վախերն են․ Դավիթ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան մոտ (video) Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի, վնասները կրելու են բոլորը՝ առանց բացառության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am