Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք»

2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։ Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե ոչ մի ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։ Մյուս կողմից՝ Քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն չկա, չկա նաեւ որևէ մեղադրյալ։ «Հետքն» ամփոփել է իրավիճակը, բնակիչների վկայություններն ու պաշտոնական պատասխանների հակասությունները։ Այս մասին գրում է Հետքը։

Հուլիսի 17-ին Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին, համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ արեց՝ ծորակից ջուր չխմել, կամ ջուրն օգտագործել բացառապես եռացնելուց հետո։ Արդեն 2,5 ամիս է բյուրեղավանցիները ծորակից ջուր չեն խմում, քանի որ կարող են հայտնվել հիվանդանոցում։

Բյուրեղավանի բնակչուհի Մարինե Զուռնաչյանն ասում է, որ ջրամատակարարման խնդիրն այստեղ տարիների պատմություն ունի, բյուրեղավանցիները վերջին 15 տարում շուրջօրյա ջրամատակարարում չեն ունեցել, հիմա էլ դրա որակը վտանգավոր է մարդկանց առողջության համար։

Գարնանը՝ ապրիլի 21-ից Բյուրեղավանում սկսված աղիքային վարակի օրերին, «Հետքը» զրուցել էր Մարինե Զուռնաչյանի հետ, որը որդու հետ ստացիոնար բուժում էր ստանում Աբովյանի բժշկական կենտրոնում։ Ասում է՝ դեպքից 2.5 ամիս անց իրավիճակը քաղաքում նույնն է։

«Առաջին թունավորումից ես կոնկրետ 7 օր, տղայիս հետ հիվանդանոցում պառկել եմ։ Էս երկրորդ թունավորման ժամանակ արդեն մենակ ես էի վատ, քանի որ պատահմամբ ջուր էի խմել ծորակից, երկու օր լավ չեմ եղել, բայց հիվանդանոց չեմ դիմել, դեղեր եմ ընդունել տան պայմաններում»,-պատմում է Մարինեն։

Ապրիլի աղիքային վարակից հետո երկար ժամանակ ծորակից ջուր չեն խմել, 4 հոգանոց ընտանիքը օրական 3-4 հատ 5 լիտրանոց տարայով ջուր է գնում, ճաշը պատրաստում են խանութից գնած ջրով, միրգն ու բանջարեղենը նույնպես դրանով են լվանում։

Բացի ջրի որակից, բյուրեղավանցիները նաև ջրամատակարարման գրաֆիկից են դժգոհ։ Բյուրեղավանում ջրամատակարարումը ըստ գրաֆիկի պետք է կատարվի առավոտյան ժամը 7:00֊12:00-ն, ապա երեկոյան՝18:00-22:00-ն, բայց գրեթե ամեն օր այս գրաֆիկը խախտվում է, ջուրը ուշ են միացնում և շուտ անջատում։

Գայանե Վերդյանը ևս թունավորվել է ջրից։ Անկանոն մատակարարումն ու ջրի որակը հավելյալ ծախսերի առաջ են կանգնեցրել։

«Առաջին անգամն էլ եմ թունավորվել, երկրորդ անգամն էլ։ Ջուրը խանութներում վաճառում են տարբեր գնով, ոնց որ մարդկանց գրպանի հաշվին բիզնեսով զբաղվեն։ Մարդիկ գումար չունեն, որ ամեն օր 1000-1500 դրամ տան, ջուր առնեն, բոլորս ապրում ենք վարձով, վարկով։ Իմ երեխան անցած անգամ ինֆեկցիայով հիվանդանոց պառկեց»,-ասում է Գայանեն։

Բյուրեղավանի փողոցներում զրույցներից պարզվեց, որ մարդիկ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են ծորակից ջուր խմել։

Պոլիկլինակայի բժիշկը կարծում է՝ աղիքային վարակի պատճառը ջուրը չէ

Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի, այլ ոչ թե ջրային բռնկման»։

Բժիշկը հորդորում է շտապողական եզրահանգումներ չանել ջրի վերաբերյալ։ «Իմ անձնական կարծիքն է՝ սա աղիքային վարակի նման չէ, բազմաթիվ նման դեպքեր կան նաև Երևանում։ Պարզապես, քանի որ ապրիլին ջրի խնդիր էր եղել, մարդկանց մոտ ավելի շատ խուճապն է խոսում»,-նշում է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Մի թշնամուն դեռ չենք մարսել, Փաշինյանը նոր թշնամի է մեր գլխին բերում․․․ դե գնա ՌԴ-ի հետ բանակցի (video) Հակակոռուպցիոնում համար 1 է տված․․․ էս մարդու վախերն են․ Դավիթ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան մոտ (video) Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի, վնասները կրելու են բոլորը՝ առանց բացառության Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում (video) Հայհոյանք են տալիս մարտական դիրքում քնողի հասցեին, դա սպանությունների առիթ է հանդիսանում. ինչ անել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո Երկրի վրա հայտնվեց նախկինում անհայտ նյութ Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են մինչև 3 միլիոն բնակչություն ունեցող խորհրդավոր քաղաքակրթության հետքեր Կիպրոսի հարցի կարգավորումն առանց թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարության» ճանաչման դատապարտված է ձախողման. Էրդողան Իսպանիան զինվորականներ և ոստիկանություն է ուղարկում Սեուտա՝ Մարոկկոյից ներգաղթյալների զանգվածային անցումից հետո #ՈՒՂԻՂ․Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունը․ մանրամասներ է հայտնում Կարապետյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am