Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:

Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական Բմբլաշեն գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ, նույնիսկ կարելի էր ըմբռնել, բայց երբ նման բան է ասում երկրի ղեկավարը, ապա մնում է մի բան ասել․ «Վա՜յ այդ երկրին»։

Ժամանակակից աշխարհում պետությունները արդեն վաղուց չեն համեմատվում ըստ տարածք մեծության, բնակչության թվի։ Ընդհանրապես՝ պետության մեծ կամ փոքր լինելը բազմաթիվ գործոններից է կախված, որոնց ամենակարևոր բաժինն աննյութական գործոններն են՝ կառավարման որակ, իշխանությունների լեգիտիմություն, դիվանագիտական ազդեցություն, ռեսուրսների կենտրոնացման և իրական ազդեցության փոխարկման կարողություն (Power conversion)։ Ընդ որում բոլոր ռեսուրսներից թերևս ամենակարևորը հենց ուժի փոխարկման կարողությունն (Power conversion) է։

Ցանկացած պետություն, նույնիսկ Աֆղանստանը, նույնիսկ աֆրիկյան ամենաթերի զարգացած պետության ղեկավարը երբեք նման հայտարարություն չէր անի, որովհետև սա պետության ապագան կանխորոշող հայտարարություն է, որը հասարակական գիտակցության վրա թողնում է «համեստ ու փոքր պետություն» ունենալու ազդեցությունը։ «Համեստ ու փոքր պետության» զինվորը չի՛ կարող ավելի մեծի մասին երազել, քաղաքացին չի՛ կարող ավելիի մասին մտածել, գիտնականը չի՛ կարող ավելիի մասին խորհել․․․

1990-ականներին Հայաստանը ենթարկվեց դեինդուստրալիզացիայի աղետին, հիմա՝ դեազգայնացման աղետին է ենթարկվում։

Բայց մի կողմից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել, նպատակադրել ու հասնել։

Դա բնորոշ է միայն մեծ մարդկանց՝ մեծ հոգով, սրտով, մտքով, երազներով, նպատակներով մեծ մարդկանց»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք» Գիտենք՝ ում կառաջադրենք ԱԺ փոխնախագահի պաշտոնին․ Նարեկ Կարապետյան (video) Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Մի թշնամուն դեռ չենք մարսել, Փաշինյանը նոր թշնամի է մեր գլխին բերում․․․ դե գնա ՌԴ-ի հետ բանակցի (video) Հակակոռուպցիոնում համար 1 է տված․․․ էս մարդու վախերն են․ Դավիթ Ղազինյանը՝ Նարեկ Կարապետյանի տան մոտ (video) Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի, վնասները կրելու են բոլորը՝ առանց բացառության Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում (video) Հայհոյանք են տալիս մարտական դիրքում քնողի հասցեին, դա սպանությունների առիթ է հանդիսանում. ինչ անել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո Երկրի վրա հայտնվեց նախկինում անհայտ նյութ Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են մինչև 3 միլիոն բնակչություն ունեցող խորհրդավոր քաղաքակրթության հետքեր Կիպրոսի հարցի կարգավորումն առանց թուրք-կիպրացիների «ինքնիշխան հավասարության» ճանաչման դատապարտված է ձախողման. Էրդողան Իսպանիան զինվորականներ և ոստիկանություն է ուղարկում Սեուտա՝ Մարոկկոյից ներգաղթյալների զանգվածային անցումից հետո #ՈՒՂԻՂ․Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունը․ մանրամասներ է հայտնում Կարապետյանը (video) Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գազի համադրելի գներ ակնկալել. ռուս նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am