Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը Ալիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում է, ՔԿ-ն է իրականացնում
Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկությունն իրականացնում է Քննչական կոմիտեն:
Կոմիտեից 24News-ին փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ:
24News-ի տեղեկությունների համաձայն, Ալիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում է խուզարկությունը, որի մասով արդեն իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ գործ հարուցվել է և ընտրվել է գրավը` 1 միլիարդ դրամի չափով որպես խափանման միջոց:
