«Միասնության Թևեր»-ը դատապարտել է Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները

«Միասնության Թևեր» կուսակցությունը հայտարարություն է արել․

«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության ղեկավարի՝ մեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքները և իրավապահ մարմիններին ուղղված բացահայտ քաղաքական հրահանգը։

Կառավարության նիստից հետո վարչապետը, հերթական անգամ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է մեր գործընկերոջը, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, տեղեկությունների փոխանցում և ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ, ապա իրավապահ մարմիններին փաստացի հրամայել է ստուգել նրա բանկային հաշիվներն ու ունեցվածքը։

Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։

Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության Թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ։

Իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ։ Պետական ծառայողը պարտավոր է ծառայել օրենքին և պետությանը, ոչ թե որևէ պաշտոնատար անձի քաղաքական կամքին։

Զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանը։ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։

Փաշինյանի այս վարքագիծը պետական ինստիտուտների ապականման, իրավապահ մարմինների քաղաքական գործիքավորման և ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։

«Միասնության Թևեր» կուսակցությունը պահանջում է Գլխավոր դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից գործել բացառապես օրենքով, չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել, թե կոնկրետ ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը։

Պահանջում ենք ապահովել մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի բոլոր իրավունքները, բացառել նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում, գաղտնի կամ հրապարակային հետապնդում և կանխել իշխանության ղեկավարի հայտարարությունների ազդեցությունը վարույթի ընթացքի վրա։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական և անձնական պատասխանատվություն է կրում այս հրապարակային հաշվեհարդարի պատվերի, անմեղության կանխավարկածի ոտնահարման և իրավապահ մարմիններին հրահանգավորելու համար։

Հայտարարում ենք, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկելու ենք Փաշինյանի այս հրապարակային մեղադրանքի և քաղաքական հրահանգի համատեքստում։ Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գազի համադրելի գներ ակնկալել. ռուս նախարար Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը ավարտվել է․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարությամբ հանդես կգա Պակշ ԱԷԿ-ի 44 տարվա աշխատանքից հետո անջատումը և ռեկորդային շոգը Հունգարիայում էներգետիկ ճգնաժամի սպառնալիք են ստեղծել Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ Ռեշետնիկով Թրամփը հայտարարում է Գազայի զինաթափման համաձայնության մասին, «Իսլամական ջիհադը» հերքում է Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը Ալիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում է, ՔԿ-ն է իրականացնում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Գերմանիայում տարեսկզբից գրեթե 10 հազար մարդ է մահացել շոգի հետևանքների պատճառով Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը Իրանը հարվածել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազային «Շանթ Դաշինք»-ը դատապարտել է Փաշինյանի հայտարարությունները Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Հուլիսի 31-ն և օգոստոսի 3-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան «Միասնության Թևեր»-ը դատապարտել է Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության սյունն է. թուրքերը հասկանում են, Փաշինյանը՝ ոչ Ո՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը «ժողովրդավարական երկրում»․ Մելիքյան Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր Գրիգորյան Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Թուրքիան ձեռք է բերել Քիրքուկի էներգետիկ նախագծի 15%-ը՝ BP-ի հետ համագործակցության շրջանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am