«Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում թիկնազորի ուղեկցությամբ։

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները՝ առանձին սեղանի շուրջ՝ մշտապես վերահսկելով իրավիճակը։ Հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են 2-րդ գծում։

Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են թիկնազորի ուղեկցությամբ։

Այս հայտարարությունը մնացել է օդում և մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների թիկնազորին գետնին պառկեցնելուն։ Ինքը՝ Փաշինյանն էլ, դժգոհ է ուժայինների աշխատանքից։

Իսկ ովքե՞ր են տեսանյութում երևացող եղբայրները։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» ՍՊԸ-ի՝ Electronic Regis.pdf («Գլինկա Մոլ») 100 տոկոս բաժնետերն է, ինչպես նաև «Ռուսբայն» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը՝ Electronic Register, (1).pdf, որոնք երկուսն էլ «Գլինկա Մոլ»-ն են սպասարկում։

Նրանց անունները լայն հանրությանը հայտնի դարձան դեռևս 2018-2019 թվականներին, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանում քանդեց շինարարական խախտումներով և ապօրինի կառուցված շինություն, որը կապվում էր նույն եղբայրների հետ։

Այս թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Արթուր Չախոյանը։

Հետագա տարիներին նրանց անունները կրկին հայտնվեցին հանրային քննարկումների կենտրոնում՝ արդեն Երևանի քաղաքապետարանի հետ կապված մի շարք դատական գործընթացների համատեքստում։

Արթուր Չախոյանի պնդմամբ՝ եղբայրները կիրառում են հետևյալ սխեման․ դիմում են համայնքային հողատարածքներ ստանալու համար, քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի պատասխանում դիմումներին, ինչից հետո մտնում են դատարան։ Դատարանների որոշումների արդյունքում ստանում հողատարածքները, իրականացրել շինարարություն կամ շուկայական արժեք +15% ստանում են փոխհատուցում։

Այսպիսով, քաղաքապետարանը հաճախ կամ չի մասնակցել դատական նիստերին, կամ պատշաճ կերպով չի պաշտպանել համայնքի շահերը, որից օգտվել են եղբայրները։

Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերին կալանավորվել էր փաստաբան Արմինե Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Նույն քրեական գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի նախկին գործավար Էմիլյա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Իսկ Անահիտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք տալու համար։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս քրեական գործը կարող է առնչվել «Գլինկա Մոլ»-ի սեփականատերերին, սակայն գործով մեղադրյալներից մեկը իր հարազատի միջոցով ArmLur.am-ին հայտնեց, որ որևէ առնչություն «Գլինկա Մոլ»-ի հայտնի եղբայրների հետ չկա։

Ստացվում է՝ տարիներ շարունակ հանրային քննարկումների կենտրոնում հայտնված, քաղաքաշինական և դատական գործընթացներով հիշատակված նույն գործարարները ոչ միայն շարունակում են ակտիվ գործունեությունը, այլև այսօր էլ առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Երևանի կենտրոնում։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող գործարարներ, ապա այսօր այդ պատկերն ակնհայտորեն վերադարձել է։ Միևնույն ժամանակ, Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը, ըստ հրապարակային պնդումների, համայնքի շահերը դատարաններում պատշաճ կերպով չի պաշտպանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Հուլիսի 31-ն և օգոստոսի 3-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան «Միասնության Թևեր»-ը դատապարտել է Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության սյունն է. թուրքերը հասկանում են, Փաշինյանը՝ ոչ Ո՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը «ժողովրդավարական երկրում»․ Մելիքյան Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր Գրիգորյան Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Թուրքիան ձեռք է բերել Քիրքուկի էներգետիկ նախագծի 15%-ը՝ BP-ի հետ համագործակցության շրջանակում Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան Երևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական Ընկերներս հարցնում էին, թե որն է իմ գաղտնիքը, ով է արել իմ պլաստիկ վիրահատությունը, և որտեղի՞ց եմ ձեռք բերել երիտասարդացնող խնձորները․ Մարգարիտա Սիմոնյանը բացահայտում է գաղտնիքը Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ ՊՆ-ն նոր ձեռքբերումներ ունի 9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել ՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից. Բելոզյորով ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին և բեռնատար նավերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am