1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10-ը ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք 27 մարդկային ճակատագրեր են և 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին՝ բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։

Իհարկե, օրենքը կարծես ամեն ինչ նախատեսել է։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երաշխավորում է կալանավորված անձի՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825 որոշման 101-րդ կետը նախատեսում է նաև սեփական ընտրությամբ քաղաքացիական բժշկական հաստատության մասնագետների ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն իրավական այս երաշխիքները շատ հաճախ մնում են միայն թղթի վրա, իսկ իրականում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Իհարկե, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է «բարեփոխված քրեակատարողական համակարգի», «մարդակենտրոն քաղաքականության» և այն մասին, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Այդ պահին հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը նույն Հայաստանի մասին է, որտեղ յուրաքանչյուր ամիս միջինը երեք մարդ մահանում է բանտում։ Եթե որևէ եվրոպական երկրում մեկ տարվա ընթացքում բանտերում արձանագրվեր 27 մահ, այդ թեման կդառնար քաղաքական և իրավական լրջագույն քննարկման առարկա։ Հայաստանում, սակայն, գերիշխում է լռությունը։ Լռում են մարդու իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարություններ անող միջազգային կառույցները, ՀՀ օմբուդսմենը։

Լռում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լռում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ մահերից հետո չկա պատասխանատվություն, չկան համակարգային գնահատականներ, չկան պաշտոնատար անձինք, որոնք պատասխան են տալիս՝ ինչու էր հնարավոր կանխել այդ մահերը, բայց դրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել իր լիակատար վերահսկողության ներքո գտնվող մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ապա դա արդեն առանձին ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում։

Քրեակատարողական հիմնարկը պատիժ կրելու կամ խափանման միջոցը կատարելու վայր է, ոչ թե մահվան սպասասրահ»։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
«Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության սյունն է. թուրքերը հասկանում են, Փաշինյանը՝ ոչ Ո՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը «ժողովրդավարական երկրում»․ Մելիքյան Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր Գրիգորյան Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Թուրքիան ձեռք է բերել Քիրքուկի էներգետիկ նախագծի 15%-ը՝ BP-ի հետ համագործակցության շրջանակում Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան Երևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական Ընկերներս հարցնում էին, թե որն է իմ գաղտնիքը, ով է արել իմ պլաստիկ վիրահատությունը, և որտեղի՞ց եմ ձեռք բերել երիտասարդացնող խնձորները․ Մարգարիտա Սիմոնյանը բացահայտում է գաղտնիքը Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ ՊՆ-ն նոր ձեռքբերումներ ունի 9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել ՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից. Բելոզյորով ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին և բեռնատար նավերին 10 օր հոսպիտալում գտնվող զինվորի մարմնին դժվար կլիներ ծեծի հետքեր արձանագրել․ իրավապաշտպան Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազան Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո» Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Անանյան Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները․ Բաբկեն Պիպոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am