10 օր հոսպիտալում գտնվող զինվորի մարմնին դժվար կլիներ ծեծի հետքեր արձանագրել․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է.
«Շատ կարևորում եմ ՄԻՊ-ի այցը Կանազի հոսպիտալում գտնվող զինծառայող Ա․Հ-ին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ, ինչը վկայում է զինվորի հոգեկան առողջության խնդիրների առկայության և անհրաժեշտ բուժզննության անհրաժեշտության մասին։
Մեծ հույս ունեմ, որ զինծառայողը համապատասխան բուժում կստանա կամ բժշկական հետազոտությունների արդյունքում նա կզորացրվի։ Ինչ վերաբերում է բռնության, ծեծի հետքերին, ապա շուրջ 10 օր հոսպիտալում գտնվող զինծառայողի մարմնի վրա այդպիսի հետքերի արձանագրումը դժվար կլիներ։
Ժամանակը մաքրում է բոլոր հետքերը։ Հարգելի լրագրողներ, միշտ հիշեք ժամանակագրության մասին»։
Հիշեցնենք, որ իրավապաշտպանն օրեր առաջ էր ահազանգել զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի դաժան ծեծի մասին։
ՊՆ-ն հերքել էր այս տեղեկատվությունը։
