Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը․ Մանթաշյան
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Չի կարող երկրի վարչապետը իր երկրում արտադրված մթերքի որակից բողոքել՝ նշելով, որ դրանից վաղուց հրաժարվել է:
Եթե դա իրոք անհասկանալի արտադրանք է, ապա առնվազն, հրաժարվելու փոխարեն, պիտի հանձնարարեր տեսչական մարմնին իրականացնել ստուգում:
Ստացվում է, որ մեր երկրում անհասկանալի ճարպերով ու վատ ձուկ է աճեցվում, որը հասանելի է ազգաբնակչությանը, իսկ երկրի թիվ մեկ պաշտոնյան, դրանից ուղղակի վաղուց հրաժարվել է:
Հետևաբար սա ոչ թե որակի մասին ահազանգ է, այլ պարզ տրյուկ՝ խուսափելու պատասխանատվությունից, արտահանման քաղաքական կոմպոնենտի ապահովման իմպոտենցիա…
