Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսեցին նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։ Մինչ այս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Ռոստոմյանը:

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Դատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներ Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Իրաքի վարչապետն ԱԽ նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը․ Ազիզյան 6 անձի մահվան ելքով վթարի դեպքով նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է․ ձերբակալված կա Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ուկրաինան և ՌԴ-ն նոր հարվածներ են փոխանակել. Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար․ Ավետիք Չալաբյան Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը «Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց Շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվել Մադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Ամբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներ Նազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածները Մեկ անձ ձերբակալվել է 42 տարվա ընթացքում առաջին անգամ Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից «Էս ու՞ր եք մեզ տանում․․․ ոտքի տակ են տալու․․․ ես ձեզ զգուշացնում եմ»․ ազատամարտիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am