Ինքնասպան լինելուց առաջ կենցաղային իրերը նվիրաբերել է մանկատան երեխաներին

Նախորդ տարի ամռանը «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում երիտասարդ տղամարդու դի էր հայտնաբերվել: 1985 թ. ծնված Սամվել Գեղամյանի դին հայտնաբերվել էր պարանոցին փաթաթված կպչուն ժապավենով:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով և կատարվում էր քննություն՝ Գեղամյանի մահվան հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Սակայն ինչպես պարզվում է ամիսներ տևած գործի քննությամբ՝ տեղի ունեցածը սպանություն չի եղել այլ՝ ինքնասպանություն: Գործի վերաբերյալ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ և քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ուստի նման պայմաններում սպանության գործը կարճվել է: Երևանի բնակչի դին հայտնաբերվել էր Հաղարծինում. Քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ քննության ընթացքում տվյալներ են ձեռքբերվել, որ տղամարդը, ով բնակվել է միայնակ և վարձակալական հիմունքներով, դեպքին նախորդ ժամանակահատվածում իր կենցաղային իրերը՝ այդ թվում համակարգիչը, լվացքի մեքենան, էլեկտրական վառարանը և այլ իրեր նվիրաբերել է մանկատան երեխաներին: Բացի այդ՝ հանձնել է տունը, որտեղ բնակվել է վարձակալական հիմունքներով և հրաժեշտ տվել իր ծանոթներին: Իսկ դեպքի օրը, ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության, նա գտնվել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am