«Երևանից դուրս որոշում է կայացվել․ զոհը հստակ է» (video)

Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։

Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է. հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։

Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի Սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։

Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է, սակայն, նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն արդեն պահանջել էին հանրաքվե և սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է՝ ավելի բարձր տոնով։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել՝ պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և հարցը բովանդակային դարձնելուց հետո։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։

Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև։ Մեկը՝ Բաքվի պահանջով, մյուսը՝ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։

Այս ամենը վկայում է նաև ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի և ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։

Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։

Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևակերպվում է Բաքվում և Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն ու կարողությունը։

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am