Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին․․․ Արփինե Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնում (video)

ԿՈՅՈւՂԱՋՐԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ են ԽՄԵԼՈւ ՋՐԻՆ


Այս պահին արդեն ունենք մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում խմելու ջրի որակի վերաբերյալ։
Բյուրեղավանում, Արզնիում և Նուռնուսում( այդ թվում` Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային մարմնի տվյալներով) հայտնաբերվել են աղիքային վարակների հետ կապված ցուցիչ հանդիսացող մանրեներ։ Սա կարող է վկայել, որ,տեղի է ունեցել կոյուղաջրերի խառնուրդ խմելու ջրին։ Այս հանգամանքը պահանջում է անհապաղ և խորքային ուսումնասիրություն։
Մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում՝ Ավանեսովի փողոցում, Արցախի փողոցի տարբեր հատվածներում, Նոր Խարբերդի և Այնթափի բազմաթիվ հասցեներում, արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ՝ 10, 11 և նույնիսկ ավելի բարձր արժեքներով։ Հենց այսպիսի շեղումներն են հաճախ պատճառ դառնում ջրի մետաղական, կավիճի կամ կրի համի, նստվածքների և այլ տհաճ հատկանիշների։
Հաջորդ փուլում պետք է պարզվի, թե հատկապես որ նյութերն են պայմանավորում այդ բարձր ցուցանիշները՝ կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, թե այլ տարրեր։
Այս բոլոր արդյունքները հակասում են Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվային ցուցանիշներին և դրվելու են մեր նախապատրաստվող խմբային հայցի հիմքում։ Եվ սա դեռ ամբողջ պատկերը չէ։
Նոր Արեշում, Էրեբունու տարբեր հասցեներում, Ազատամարտիկների փողոցում, Նորագավիթում, ինչպես նաև այլ հասցեներում նույնպես արձանագրվել են տարբեր շեղումներ, որոնց վերաբերյալ ևս շարունակվում է տվյալների հավաքագրումն ու գնահատումը։Վերջնական արդյունքները կասեմ :
Բացի այդ, Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեներում հայտնաբերվել են նաև կոլիֆորմ մանրէներ։ Այս փուլում մենք լրացուցիչ և կրկնակի լաբորատոր փորձաքննություններ ենք իրականացնելու՝ արդյունքները վերահաստատելու, հնարավոր սխալները բացառելու և հստակ հասկանալու, թե որն է խնդրի իրական պատճառը։
Արգավանդ, Փարաքար, Արբաթ, Հայանիստ, Նորաբաց և մյուս բազում համայնքներ,որտեղից նմուշառում եղել է ` դեռ ընթացքի մեջ են, ամփոփենք` կտեղեկացնեմ:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am