ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերը «հստակ գիտեն, թե ինչ է կատարվում» Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) վրա, և կարիք չկար, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանրային կերպով հայտարարեր, որ իրեն այդ մասին ինչ-որ բան է հայտնելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Fox & Friends» հաղորդման ժամանակ։Թրամփը նշել է, ԱՄՆ ռազմական ստորաբաժանումն ունի «աշխարհի լավագույն տեսախցիկները», որոնք ուղղված են իրանական միջուկային օբյեկտին։
«Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում Պիկաքսում։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները, և մենք ստիպված կլինենք ոչնչացնել Պիկաքսը։ Եթե մենք գործարք չկնքենք, ուրեմն գործարք չենք կնքի։ Մենք այն շատ հեշտությամբ կվերացնենք», – ասել է Թրամփը։
New York Post-ը հաղորդում է, որ Նեթանյահուի թիմը պատրաստվում է հետախուզական տվյալներ ներկայացնել Թրամփին այն մասին, որ Իրանը, ենթադրաբար, ընդլայնում է իր գործունեությունը Քոլանգ լեռան օբյեկտում։
Թրամփը հայտարարել է, որ կարիք չկա, որ Իսրայելի վարչապետ Բենիամին աշխարհին հայտնի Քոլանգ լեռան հետ կապված Իրանի մտադրությունների մասին։«Ես լսել եմ, որ Բիբին (խմբ.՝ Բենիամին Նեթանյահուն) հայտարարեց այդ մասին։ Ես ասացի. «Ինչո՞ւ պարզապես ինձ չես ասում դա։ Ի՞նչ պարտադիր է դա հայտարարել աշխարհին»», – ասել է Թրամփը։
Հուլիսի 28-ին ավելի ուշ Թրամփը կհանդիպի Նեթնայահուի հետ, որն ԱՄՆ է մեկնել՝ նաև մասնակցելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը։Քոլանգ լեռը Նաթանզի միջուկային օբյեկտից 1,5 կմ հեռավորության վրա է։
CNN-ն օրերս գրել էր, որ ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում, ինչը դժվար հասանելի թիրախ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Իրանը հերքել է, որ լեռան տարածքում միջուկային օբյեկտ կա։
