Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը

Արցախի Ազգային ժողովը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որով կանդրադառնա ԱԺ նախագահի առաջադրմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ ընդգծելով, որ հարցի շուրջ օրերս տեղի է ունեցել քննարկում ԱԺ մի քանի խմբակցությունների հետ։

Նրա դիտարկմամբ՝ հայտարարությամբ կա՛մ թեկնածուի առաջադրում կլինի, կա՛մ, հակառակը, կներկայացվի իրավիճակը և հաջորդիվ արվելիք քայլերը։ «Մենք ասել ենք, որ թեկնածուի չառաջադրումը և միակ լեգիտիմ մարմնի լուծարումը մեզ համար անընդունելի է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ տանք հնարավորություն, որ իրենք հայտարարությամբ արձագանքեն։ Ըստ այդմ՝ մենք արդեն ազատ կլինենք թե՛ քննադատության, թե՛ նաև բացահայտումների մեջ, ընդ որում՝ արդեն անվանական։ Ասեմ, որ իրականում շատ լարված իրավիճակ է, իրենք էլ են գիտակցում, թե ինչ պատասխանատվության առաջ են»։

Նրա դիտարկմամբ՝ խնդիրը կապված է ամենամեծ՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցության և դրա անդամների հետ։

Հարցին, թե գուցե այդ խմբակցությունում կան անհատներ, որոնք համակարծիք են ՀՀ գործող իշխանության հետ և կարծում են, որ ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գոյությունն աննպատակահարմար է, նա պատասխանեց, որ կսպասի խմբակցությունների հայտարարությանը։ «Այստեղ շատ կեղտոտ, կասկածանքի տեղիք տվող երևույթների հետ գործ ունենք։ Ավելին, մեծ մտավախություն ունեմ, որ գուցե այս հարցի լուծման տորպեդահարումը Բաքվից է ուղղորդվում, որովհետև գործընթացը տորպեդահարողը Արայիկ Հարությունյանի խմբակցությունն է, բայց սա միայն մտահոգություն է։ Ես հետևություններից ու հայտարարություններից այս պահին զերծ կմնամ և կսպասեմ հայտարարությանը, որից հետո արդեն ինձ ազատ կհամարեմ իմ հետևությունները բարձրաձայնելու»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ այսօր նախատեսվում է հանդիպում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մակարդակով։

«Օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրում եմ, որ նախևառաջ հենց ԱԺ նախագահի ընտրության հարցն է քննարկվելու։ Ցավոք, արդեն տևական ժամանակ է՝ գնդակը ամենամեծ խմբակցության՝ «Ազատ հայրենիք և ՔՄԴ» դաշինքի դաշտում է։ Ես չգիտեմ՝ իրենք այս թեմայի շուրջ քննարկումներ անում են, թե ոչ, կամ ում հետ են այդ քննարկումները, որովհետև այսքան ժամանակ որևէ արդյունավետ քննարկում ու հանդիպում տեղի չի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ հարցի լուծումը ձգձգվում է։

Իհարկե, մենք ևս քննարկումներ ունենք և փորձում ենք իրավիճակից ելք գտնել, սակայն առաջնային առաջարկը մեծ խմբակցությանն է, որպեսզի քաղաքական ղեկավարը հենարան ունենա ԱԺ-ում։ Մենք ակնկալում ենք լսել առնվազն երկու առաջարկ իրենցից. առաջինը՝ ունեն թեկնածու, և քննարկումներ կլինեն նրա շուրջ, կամ չունեն թեկնածու և պատրաստ են այլ խմբակցության առաջարկած թեկնածուի շուրջ մասնակցել քննարկումների։ Այս դեպքում թեկնածու պետք է առաջադրի երկրորդ մեծամասնություն ունեցող ուժը։
Արդեն բավականին ժամանակ է, որ տարօրինակ լռություն է։ Գալիս ենք այն եզրակացության, որ ամբողջ խնդիրը ցանկության մեջ է, հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք ամենամեծ խմբակցությունն ունի՞ ցանկություն առհասարակ թեկնածու առաջադրելու։ Առաջիկայում մենք կունենանք պլան, թե ինչ պետք է անենք, եթե մեծ խմբակցությունը հանցավոր անգործությամբ խոչընդոտի այդ գործընթացին»։

Նա ընդգծեց, որ եթե խնդիրը թեկնածուների մեջ է, ապա իրենք մեկի փոխարեն մի քանի թեկնածու կարող են առաջադրել, որոնցից մեկը կարող է լինել իրենց խմբակցության ղեկավարը։

«Մենք առհասարակ ունենք տպավորություն, որ այս գործընթացը փորձում են ձգձգել, մարել, քանի որ այդ խմբակցությունում մարդիկ տեսնում են, որ միջազգային լուրջ դերակատարներն անընդհատ կարևորել են ինստիտուտի պահպանումը, պնդել են, որ հարցը պետք է այնքան բաց պահել, մինչև ՀՀ-ում լինեն ազգային իշխանություններ, որոնք բանակցային գործընթացում սեղանին կդնեն նաև Արցախի հարցը, արցախցիների իրավունքների պաշտպանությունը։ Այնպես որ, այս գործընթացի տորպեդահարումը վստահաբար առանց ՀՀ իշխանության տեղի չի ունենում»։

Հարցին, թե բացառվո՞ւմ է, որ նաև Բաքվից կարող է լինել ուղղորդումը, նա ընդգծեց, որ բարոյական առումով ճիշտ չի լինի Արայիկ Հարությունյանին թիրախավորելը, սակայն նշեց, որ իրականում նրա քաղաքական միավորի մոտ արժեքների ու հայացքների լուրջ փոփոխություն չի նկատում։

«Անցած երեք տարիներին ես այդ ուժի մի շարք ներկայացուցիչների մոտ չեմ տեսնում այն գիտակցումը, որ իրենք այլ իրավիճակում են, այսինքն՝ Արցախում՝ իրենց փափուկ բազկաթոռներին նստած չեն։ Տպավորություն է, որ այստեղ ևս ունեն այդ փափուկ բազկաթոռները։ Ստացվում է, որ այդ ուժում կան մարդիկ, որոնք այսօր ստվերային ղեկավարում են և թույլ չեն տալիս, որ գործընթացները տեղից շարժվեն։ Չեմ կարող ասել՝ նրանք ղեկավարվում են իրենց շահերով, թե շանտաժի են ենթարկվում այս իշխանությունների կողմից կամ այլ պատճառներ ունեն, չգիտեմ, բայց, ըստ օդում կախված լուրերի, պայքարն այստեղ՝ Արցախի ներկայացուցչությունում, հայրենիքի և նյութի միջև» է։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
«Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը շատ վտանգավոր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց «Հակոբյան Աննա՛, էդ ի՞նչ ես խոսում․․․ դե փորձվիր մի բան էլ խոսել էս խայտառակությունից»․ Նարե Սոսե (video) ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ «Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am