Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց

2026 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և արձանագրեց, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանը հաշվի է առել Դավիթ Ղազինյանի՝ փաստացի քրեական վարույթի և ազատության պայմաններում դրսևորած պատշաճ վարքագիծը, ինչպես նաև արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանը 2026 թվականի հուլիսի 21-ից ունի ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակ, որն անհամատեղելի է ազատության սահմանափակման հետ՝ ԱԺ համաձայնության բացակայության պայմաններում (հիմք ընդունելով ՍԴՈ-1619 որոշման հիմնավորումները)։ Դատական նիստի ընթացքում, առանց որևէ ողջամիտ տվյալի հաշվառման, Դատախազությունը պնդում էր ենթադրյալ խոչընդոտելու ռիսկի մասին և նույնիսկ որպես խափանման միջոց վարչական հսկողության դիտարկումը:

Այս տեսանկյունից հատկապես արժեքավոր է Դատարանի դիրքորոշումը վարչական հսկողություն խափանման միջոցի՝ ազատության սահմանափակման հանգեցնելու հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով ՄԻԵԴ կայուն դատական պրակտիկայում ձևավորված մոտեցումները։ Նշվածի առնչությամբ Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի (J-P Law Firm) առաջատար փաստաբաններից Հակոբ Կուրեղյանի կողմից մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել: Ակնհայտ է, որ այդ որոշումը սպասված է և նպաստելու է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը Հայաստանում խափանման միջոցների իրացման և դրանց նկատմամբ մոտեցումների տեսանկյունից։ Նշված իրավական կարևոր հարցը մանրամասն ներկայացվել և վերլուծվել է գիտական հոդվածի շրջանակներում, որը հրապարակվել է այս տարվա մայիսի 18-ին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրի 1(122)2026 համարում, որի հեղինակները հանդիսացել են ի.գ.թ. Արամ Վարդևանյանը, Հակոբ Կուրեղյանը և Վահագն Մարտիրոսյանը։

Վճռաբեկ դատարանի հնարավոր որոշումը չափազանց կարևոր կարող է լինել գործնականում վարչական հսկողության որպես ինտենսիվ խափանման միջոցի կիրառման և դրա ազդեցության տեսանկյունից: Միաժամանակ, հենց նշվածը ևս կարևոր առիթ է ընգծելու համար, որ Դատարանները չափազանց խստորեն վերաբերվեն կալանքի միջնորդություններին և հաշվի առնեն, որ տնային կալանքը կամ վարչական հսկողությունը ևս խիստ ու ինտենսիվ խափանման միջոցներ են, որոնք չեզոքացնում են ոչ պատշաճ վարքագծի հնարավոր ռիսկերը, իսկ կալանքը հենց իրապես բացառիկ դեպքերում է կիրառման ենթակա:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը շատ վտանգավոր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց «Հակոբյան Աննա՛, էդ ի՞նչ ես խոսում․․․ դե փորձվիր մի բան էլ խոսել էս խայտառակությունից»․ Նարե Սոսե (video) ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ «Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am