Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։

«Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին նախորդել էին Փաշինյանի հեռախոսազրույցները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (հուլիսի 22) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (հուլիսի 25) հետ։ Եվրոպական գործընկերների հետ շփումները, ըստ երևույթին, չեն տվել այն արդյունքը, որը կարող էր մեղմել ռուսական շուկայի սահմանափակումները։ Այդ պայմաններում Մոսկվային դիմելը դարձել է ոչ այնքան քաղաքական ընտրություն, որքան օբյեկտիվ անհրաժեշտություն։

Պաշտոնական Երևանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը բարձրացրել է հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ առաջնահերթություն։ Ռուսական կողմը կրկին օրակարգ է բերել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։ Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության տրամաբանությունը և շեշտել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելու, թե երկիրը ռազմավարական որ ուղղությունն է ընտրում՝ Եվրամիությունը՞, թե՞ ԵԱՏՄ-ում շարունակությունը։

Ի պատասխան Փաշինյանը փաստացի ընդունել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ գործնական փուլում չէ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը։

Սակայն նույնիսկ այս զգուշավոր դիրքորոշումը որևէ տեսանելի արդյունք չի տվել։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի հայտարարություն չի հնչել արտահանման սահմանափակումների վերացման կամ մեղմացման մասին։

Ավելին, Կրեմլի հաղորդագրությունը նույնիսկ չի հիշատակել տնտեսական խնդիրները՝ դրանով իսկ հստակ ցույց տալով Մոսկվայի առաջնահերթությունը։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Սա արդեն հերթական դեպքն է, երբ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում նման լռությունը հազվադեպ է պատահական լինում և, որպես կանոն, քաղաքական ուղերձ է պարունակում։

Հեռախոսազրույցի բովանդակությունը ակնհայտորեն շարունակությունն էր ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման և Աստանայի հայտարարության քաղաքական տրամաբանության։ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։

Ավելին, Աստանայի փաստաթուղթը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։ Սա արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ կոնկրետ ժամկետներով գործընթաց։

Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չդարձավ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ընդհակառակը, այն վերահաստատեց, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ, իսկ տնտեսական խնդիրներն արդեն այդ ճգնաժամի ամենատեսանելի դրսևորումներից են։

Մոսկվան ակնհայտորեն պատրաստ չէ առաջնորդվել Երևանի տնտեսական դժվարություններով կամ քաղաքական բացատրություններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից ակնկալել ոչ թե հավաստիացումներ, այլ հստակ և վերջնական ռազմավարական ընտրություն։

Москва слезам не верит. երեկվա հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը»,-նշում է քաղաքագետը։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» ԵՄ-ն զգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am