Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրային հարաբերությունները, որոնք ակտիվացել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ազդեցությամբ, շարունակում են թափ հավաքել։ Արտահանման ցուցանիշները զգալի աճ են գրանցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ Սիրիա իրականացված արտահանումը 2026-ի առաջին վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 26.5 տոկոսով՝ հասնելով 1.3 մլրդ դոլարի։ Ոլորտային առումով ամենաբարձր արտահանման ծավալը գրանցվել է ալրաղացային արդյունաբերության արտադրանքներում (103.9 մլն դոլար)։ Այս ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4 տոկոսով։
Ուշագրավ աճ է գրանցվել նաև ցեմենտի ոլորտում։ Սիրիայի վերակառուցման գործընթացի ազդեցությամբ Թուրքիայից ցեմենտի արտահանումն աճել է 116.8 տոկոսով՝ հասնելով 102.3 մլն դոլարի։ Էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ոլորտի արտահանումը գերազանցել է 80 մլն դոլարը, իսկ պլաստիկ արտադրանքի արտահանումը կազմել է 79.2 մլն դոլար։
