«Հենրիխ, իմացիր, որ ոսկե սիրտ ունես». ՄՅՈւ-ի երկրպագուների հրաժեշտի նամակը

Բելգիայում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ֆան ակումբը՝ MUSC Red Flag-ը, հրաժեշտի նամակ է գրել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով օրեր առաջ տեղափոխվել էր «Արսենալ»: Այս մասին գրում է armsport.am-ը։ «Սիրելի Հենրիխ, ժամանակ պահանջվեց զգացմունքները թղթին հանձնելու համար: Այսօր չեմ գրում միայն իմ, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուների անունից: Այս նամակն իմը չէ, այն մերն է, քանի որ մենք «Յունայթեդն» ենք: Գիտենք, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել քո տրանսֆերի վերաբերյալ: Այստեղ չենք դատելու ակումբի կամ մարզչի որոշումները, այլ որպեսզի արձագանքենք որպես երկրպագուներ, ընտանիք, ցույց տանք մեր սերը: Հասկանում ենք, որ կարող էիր հեռանալ այլ կերպ: Չենք ցանկանում, որպեսզի դու մտածես՝ բոլոր երկրպագուները տենչում էին քո հեռանալը: Իսկական երկրպագուները գիտեն, թե ինչպես հոգ տանեն իրենց ֆուտբոլիստների մասին: Իհարկե, ֆուտբոլը երբեմն դաժան է, իսկ իրերը չեն դասավորվում այնպես, ինչպես ակնկալում ենք, սակայն ցանկանում ենք, որ իմանաս՝ երբեք չենք մոռանա քո ժամանակը «Յունայթեդում»: Երբեք չենք մոռանա, որ փրկեցիր մեզ Եվրոպա լիգայում: Կարող է փոքր բան թվալ, սակայն քո գոլն օգնեց մեզ Չեմպիոնների լիգա վերադառնալ: Շնորհակալ ենք քեզ դրա համար: Չի կարելի անտեսել «Սանդերլենդին» «կարիճ» հարվածով խփած գոլդ, որը լավագույններից էր ակումբի պատմության մեջ: Ամեն դեպքում, իմացիր, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ ես, ոսկե սրտով և բազմաթիվ լավ որակներով: Ցանկանում ենք, որ հաջողության հասնես «Արսենալում» և ապագայում: Մի մոռացիր, թե դու ով ես»: #հենրիխ-մխիթարյան#մանչեսթեր-յունայթեդ

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am