Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին

Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի՝ սկսած 1992 թվականից։

Իհարկե, դրա պատճառը միայն աշխարհաքաղաքական նպաստավավոր պայմանները չեն։ Բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։ Նույնը վերաբերում է նաև Իրանին: Այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել Թրամփի վարչակազմի, այս տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարության համար։

Սակայն այստեղ չափազանց կարևոր են նաև երկու առանցքային գործոններ, որոնք այս գործընթացը դարձրել են աննախադեպ արագ և արդյունավետ։

Առաջին գործոնը՝ Սթիվ Վիտկոֆը։

Ըստ առկա տեղեկությունների՝ TRIPP-ի ճարտարապետներից մեկը հենց Սթիվ Վիտկոֆն է։ Կենտրոնական Ասիան հենց TRIPP-ի միջոցով Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գաղափարը նույնպես վերագրվում է նրա թիմին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունի, այլև կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վիտկոֆն ուղիղ կապ ունի Թրամփի հետ, ինչի արդյունքում բյուրոկրատական և սուբորդինացիոն խնդիրներ չեն ծագել նախագծի առաջնային փուլում (2025 փետրվար):

Իր հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու նրա կարևորագույն լծակներից՝ հակամարտության շարունակական գոյության վրա խաղալու հնարավորությունից։

Երկրորդ կարևոր գործոնը այս գործընթացում Թրամփի վարչակազմի կառավարման ոճն է, որը աչքի է ընկնում բյուրոկրատական գործընթացների զգալի կրճատմամբ՝ մանավանդ կենսական նշանակության խնդիրների կյանքի կոչման հարցում՝ այդ թվում ուժի կիրառմամբ (բավական է հիշել, թե որքան արագ լուծվեցին Պանամայի նեղուցի, Վենեսուելայի և մի շարք այլ առկախված խնդիրներ):

Որոշումների կայացման գործընթացներն ընթանում են հնարավորինս արագ՝ առանց ավանդական բյուրոկրատական ձգձգումների, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն առաջ մղել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծերը և լուծումներ տալ դրանց:

Այս համատեքստում կարևոր դեր ունի նաև այն, որ նախագահ Թրամփն անձամբ է ներգրավված գործընթացներում։ Միաժամանակ, Մարկո Ռուբիոն ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը, ինչը նպաստում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համակարգերի առավել սերտ համակարգմանը։ Արդյունքում, տարբեր գերատեսչությունների միջև մրցակցությունն ու երկարատև միջգերատեսչական համաձայնեցումները նվազագույնի են հասցվում, իսկ որոշումների ընդունումն ու իրականացումը դառնում են ավելի արագ և արդյունավետ։

Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմի առանցքային անդամները երբեք չեն եղել բյուրոկրատներ։ Հենց այդ հանգամանքն է նրանց հնարավորություն տալիս հասկանալու, թե որքանով է բյուրոկրատիան բարդացնում քաղաքական որոշումների ոչ միայն կայացումը, այլ նաև կյանքի կոչումը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հրատապ և ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են։

Այս առումով այս վարչակազմը շահեկանորեն տարբերվում է նախորդ՝ առանց բացառության բոլոր վարչակազմերից։ Սրանք, իհարկե, առանցքային, բայց ոչ բոլոր գործոններն են:

Իհարկե, մի շարք գործոններ էլ կան որոնք խանգարում են TRIPP-ի կյանքի կոչմանը՝ նույնիսկ այսքան լուրջ ջանքերի ներդրման պարագայում, սակայն դրանց կանդրադառնամ առանձին գրառմամբ»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video) «Ալիևի երկու կրակոցից հետո Նիկոլի իշխանությունից բան չի մնալու». Սուրեն Սուրենյանց (video) Առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման» Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am