«Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Ամեն օր մենք կարդում եք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դիվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։

Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։

Բայց կա ևս մեկ կարևոր հարց։

Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։

Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։
Գիտակցու՞մ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգևոր@ բարեկեցության նկատմամբ։
Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՞ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու «լավ ապրելը» և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղն ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։

Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:

Իսկ «հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:

Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձերբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, «պատերով տալու, պոլերին պառկեցնելու, կզզացնելու…» հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման» Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է ստում Փաշինյանը․ ի՞նչ են նրան ասել Ռուսաստանում․ Սուրեն Սուրենյանց (video) Գագիկ Ծառուկյանի աջակիցները «Ազատություն» գրառմամբ պաստառներով Իրանի դեսպանատան մոտ են (video) ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am