Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին»
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատոյի կողմից հնչեցված «սպառնալիքներին»։
«Անցած շաբաթվա երեք մեջբերումները
1. Ինչ-որ Կայա իր գործընկերների հետ հայտարարել է, որ Եվրամիությունը մոտ է այն որոշմանը, որով հատուկ ռազմական գործողություններին մասնակցած անձանց համար ցմահ կարգելի մուտքը ԵՄ տարածք։ Ի՜նչ վախեցրին։ Ընդհակառակը՝ պետք է հորդորել Եվրամիությանը հնարավորինս շուտ ընդունել այդ որոշումը։ Այդ դեպքում մեր միլիոնավոր քաղաքացիները տասնամյակներով կկորցնեն «հրաշալի Եվրոպայի» մասին իրենց բոլոր անհեթեթ պատրանքները և կատաղի ատելությամբ կվերաբերվեն եվրոպական ամեն ինչին։ Իսկ հենց դա՛ էլ մեզ պետք է։ Եվրոպան մեր մշտական ու անողոք թշնամին է։
2. Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բյորնեմը հայտարարել է Ուկրաինային անվերապահ աջակցելու մասին։ Այստեղ, իհարկե, նոր բան չկա։ Կարևորն այլ է. մեր խնդիրն է շարունակել անել ամեն ինչ, որպեսզի դեռևս ջրի տակ չանցած այդ կղզում կյանքը հնարավորինս անտանելի դառնա։ Այստեղ ամեն ինչ կարող է օգտակար լինել՝ էներգետիկ ճգնաժամեր, սոցիալական ցնցումներ, աղբահանների գործադուլներ։ Ինչ էլ լինի։ Թեև ամենահարմարը, միևնույն է, «Պոսեյդոն» համալիրն է...
3. Եվ նոր այդ սուր ռուսատյաց գործչի գարշելի հայտարարությունը, որի խոսուն ազգանունը «Դրապատի» է, թե իբր պետք է արմատախիլ անել ռուսական քաղաքակրթությունը։ Այստեղ վերաբերմունքը կարող է լինել միայն մեկը։ Այդ անձը, որն ակնհայտորեն նախկինում ինչ-որ մեկի կողմից դաժանորեն նվաստացվել է, պարզապես անարժեք և զազրելի անձնավորություն է, որը կպել է բանդերական կոշիկին նրա «հաղթական երթի» ընթացքում։ Այդ դեպքում կոշիկը լվանալու իմաստ չկա։ Ավելի հեշտ է այն նետել կեղտափոսը՝ պայթեցնելով այն նացիստ տիրոջ հետ միասին»։
