Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջ է բացվել։
«Մեր երկրների միջև պատմական հարաբերություններ են ձևավորվել, մեզ մեծ շահեր են կապում»,- հուլիսի 26-ին կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է քաղաքական գործիչը․ «Այժմ մենք աշխատում ենք ուղեգիծը շտկելու և իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ»։
Պատասխանելով հեռուստաալիքի հարցին՝ Արաբական Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ «Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի շուրջ քննարկումները դեռևս ավարտված չեն»։
Մարտի 31-ին Միջազգային հարաբերությունների բրիտանական արքայական ինստիտուտում (Chatham House) ունեցած ելույթի ընթացքում ալ-Շարաան հայտնել էր, որ «ռուսական բազաներն աստիճանաբար սիրիական բանակի ուսումնական կենտրոնների վերածելու ուղղությամբ միջոցառումներ են մշակվում»։
