Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինն արդեն պատգամավորի կարգավիճակ է ստացել։ Դատարանն առաջնահերթության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է Ղազինյանին առնչվող գործի քննությունը։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Հակակոռուպցիոն դատարան։


« «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար»,–նշված է մեղադրական եզրակացությունում։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերբիայի ռազմավարական նպատակը Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ ԱՄՆ-ն և Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել Զենք-զինամթերքի առգրավում Երևանում․ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախումից հետո «Ford Transit»-ը կողաշրջվել է Իրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին և սպառնալիքներին․ Արաղչի ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև Թուրքիան Վրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացել Վթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ Պենտագոնը ԱՄՆ զոհված զինվորների թվի նվազեցումը բացատրել է համակարգի խափանմամբ Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ-ը «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am