Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Թրամփը նշել է, որ հութիները պատասխանատու կերպով են գործել 2025 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն նրանց հարվածներ հասցրեց առևտրային նավերի վրա հարձակվելու համար:

«Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել: Ցավոք, հիմա նրանք նորից սկսում են. երեկ երեկոյան (խմբ.՝ հուլիսի 22-ին) նրանք կրակել են Սաուդյան Արաբիայի երկու նավի վրա», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ եթե հութիները կրկին դա անեն, ապա ԱՄՆ-ն «պատասխանատվության կենթարկի Իրանին», քանի որ հութիները վայելում են Իրանի աջակցությունը:

«Եվ իհարկե, խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ մինչ այս նրանք գործում էին պրոֆեսիոնալ և խելամիտ կերպով», – եզրափակել է Թրամփը:

Օրերս հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հուլիսի 22-ին Կարմիր ծովում հարվածել են Թագավորության երկու նավթատար լցանավի: Էր Ռիադը հաստատել է մեկ լցանավի խոցումը: Նավում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ մեկ տասնյակ նավ փոխել է ուղղությունը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim Ռուբեն Ռուբինյանի ստորագրած առաջին կարգադրությամբ ԱԺ պարգևավճարների գումարն է բաշխվել Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատարանը անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին Նա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասին Իսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ Զելենսկի 2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ» «Սրբազա՛ն, Սրբազա՛ն». դատարանում Սրբազանին հոտընկայս, ծափերով ու վանկարկումներով դիմավորեցին (video) Հրաման եք ստացել, ինձ պիտի պահե՞ք կալանքի տակ,մեկ է՝ ես պայքարելու եմ․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) «Տո արի ու մի ասա՝ այ անասուն․․․»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Չեմ նեղվել, որ 1 տարի է կալանքի մեջ եմ, 2 օր էլ ավել եմ մնացել, կարող էի բողոքել, բայց չեմ արել (video) Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (video) ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան (video) Արա՛, անհետ կորածների ծնողներին մի պատասխան տուր, սաղ օրը ձեր քեֆերն են տեսնում․ Դավիթ Մկրտչյան (video) Ուժեղ տղայա Ծառուկյանը, լավ, դուք ի՞նչ եք ուզում․ Անաիս Սարդարյան (video) Ես ուղիղ կնայեմ տիրադավների աչքերին, ու․․․ Եզրաս Սրբազան (video) Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին «Խայտառակ վիճակ է․ ջերմոցատերերը դեռ իրենց զսպում են, բայց սրա դեմն առնել չի լինելու»․ Սուքիասյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am