2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։

«2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում ձերբակալվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ քննչական կոմիտեին, պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած դասակարգումների հիմքում։

Ըստ ՀՀ զինվորական դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս «…հաշվի են առնվում իրադրությունը, դեպքի կոնկրետ հանգամանքները եւ մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ»։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ «…յուրաքանչյուր դեպքով վարույթն իրակացնող քննիչի կողմից դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ ուսումնասիրության և քննության արդյունքում հաստատված փաստական տվյալների հիման վրա է միայն հետևություն արվում՝ մահվան դեպքի զինծառայության հետ կապված լինելու կամ չլինելու համգամանքը»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ զինված ուժերում մահացության դեպքերը պետք է դասակարգել միայն ըստ երկու մեծ ենթախմբերի. մարտական՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով և ոչ մարտական՝ մյուս բոլոր պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ դեպքը պետք է դիտարկվի որպես զինված ուժերի կորուստ, քանի որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության՝ պետության պարտավորության տեսանկյունից:

Այսպիսով, զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից գնահատվում են ըստ զինվորական ծառայության իրականացման մեջ հաշվառված լինելու հանգամանքի:

2026 թվականին զինծռայողների մահացության բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Ավելին, վերջին մոտ երկուսուկես տարվա (2 տարի և 5 ամիսների) ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր ՀՀ զինված ուժերում չեն արձանագրվել․ վերջինը 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած դեպքն էր, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացան Երկրապահ կամավորական միության չորս անդամներ։ Չնայած 2024 թ. փետրվարից ի վեր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր չեն արձանագրվել, սակայն Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերը 2018-2015 թթ ընթացքում ավելացել է 2010-2017 թթ համեմատ։

2026 թվականին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայողների մահացության դեպքերի ավելի քան մեկ երրորդ մասը (մոտ 37 %-ը) ինքնասպանության և սպնության հետևանքով դեպքերն են։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքերից 6-ը և սպանության 3 դեպքերից 2-ը զինվորական ծառայության հետ կապված դեպքերն են:

Վերլուծելով զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում, անդրադառնանք 2010 թվականից մինչև 2025 թվականը ՀՀ զինված ուժերում (մինչև 2023 թվականը նաև ԱՀ պաշտպանության բանակում) զինծառայողների մահացության դեպքերին ու դրանց պատճառներին՝ ներկայացնելով դրանք ըստ երկու ժամակահատվածի՝ մինչև 2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունը (2010-2017 թթ.) և դրանից հետո (2018-2025 թթ.) ընկած 8 տարիների ընթացքում։

Նշենք, որ ներկայացվող տվյալներում ներառված չեն 2016, 2022, 2023 թվականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական և մարտական գործողությունների հետևանքով մահացության դեպքերը։

Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, ընդ որում մահացության 163 դեպքերը (35%) հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 299-ը (65 %)՝ ոչ մարտական պայմաններում։

2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահացության դեպքերի 511 դեպք, որից84-ը (16 %) մարտական պայմաններում, իսկ 427-ը (84 %)՝ ոչ մարտական:

Ինչպես կարելի է տեսնել տվյալներից, 2018-2025 թթ ընթացքում 2010-2017 թթ․ ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 11 տոկոսով, ընդ որում նույն՝ 2018-2025 թթ․ ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թիվն ավելացել է 45 տոկոսով (49 մահվան դեպքով)։

Սա վկայում է այն մասին, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ, արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների իրականացում։

Ինչ վերաբերում է ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերին, ապա նշենք, որ 2010-2017 թվականներին արձանագրվել է նշված պատճառներով 131 զինծառայողի մահացության դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թվի 45 տոկոսը։

Իսկ 2018-2025 թթ․ ընթացքում ինքնասպանության և սպանության հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահացության 120 դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության թվի 28 տոկոսը։

Չնայած ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվը 2018-2025 թվականների ընթացքում 2010-2017 թվականների համեմատ նվազել է 11-ով, սակայն նման պատճառներով զինծառայողների մահացության դեպքերը առկայությունն արդեն իսկ վկայում է պետության կողմից զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոչ բավարար մակարդակի մասին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում՝ հրապարակելով զեկույցներ ու տեղեկանքներ, մշակելով օրենսդրության և պրակտիկայի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ուղղված պաշտպանական գերատեչությանը և քննչական մարմիններին։

Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստում է 2026 թվականի առաջին կիսամյակում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ մանրամասները, որոնք կամփոփվեն զեկույցում և շուտով կհրապարակվեն։

ԶՈւ մահացության դեպքեր 2010-2017 թթ

Ընդհանուր՝ 462

Մարտական՝ 163

Ոչ մարտական՝ 299

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ Զելենսկի 2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ» «Սրբազա՛ն, Սրբազա՛ն». դատարանում Սրբազանին հոտընկայս, ծափերով ու վանկարկումներով դիմավորեցին (video) Հրաման եք ստացել, ինձ պիտի պահե՞ք կալանքի տակ,մեկ է՝ ես պայքարելու եմ․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) «Տո արի ու մի ասա՝ այ անասուն․․․»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Չեմ նեղվել, որ 1 տարի է կալանքի մեջ եմ, 2 օր էլ ավել եմ մնացել, կարող էի բողոքել, բայց չեմ արել (video) Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (video) ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան (video) Արա՛, անհետ կորածների ծնողներին մի պատասխան տուր, սաղ օրը ձեր քեֆերն են տեսնում․ Դավիթ Մկրտչյան (video) Ուժեղ տղայա Ծառուկյանը, լավ, դուք ի՞նչ եք ուզում․ Անաիս Սարդարյան (video) Ես ուղիղ կնայեմ տիրադավների աչքերին, ու․․․ Եզրաս Սրբազան (video) Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին «Խայտառակ վիճակ է․ ջերմոցատերերը դեռ իրենց զսպում են, բայց սրա դեմն առնել չի լինելու»․ Սուքիասյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը Վարշավայում խոշոր hրդեh է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մինչև այս պահը չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն Արարատ քաղաքի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են․․․ դիմում են Աննա Վարդապետյանին (video) Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի Դիլիջանում 42-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին․ կա վիրավոր Փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am