Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների միջև խորը պատմական, մշակութային, կրոնական և միջմարդկային կապերի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ռազմավարական համագործակցության ընդլայնման հիմք։
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը և ալ-Զայիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման ուղիները։
Նրանք ընդգծել են Իրանի և Իրաքի միջև գործող համաձայնագրերի լիարժեք իրականացումն արագացնելու անհրաժեշտությունը՝ դա որակելով որպես երկկողմ կապերի բարելավման և երկու երկրների փոխադարձ շահերին ծառայելու կարևոր քայլ։
Նաև ընդգծվել է քաղաքական, տնտեսական, առևտրային, տարանցման, էներգետիկայի և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում համատեղ կարողությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Կողմերը շեշտել են համակարգման և մերձեցման շարունակականության կարևորությունը՝ համագործակցության նոր ուղիների բացումը որակելով որպես Թեհրան-Բաղդադ հարաբերությունների ապագայի համար ռազմավարական անհրաժեշտություն։
Նրանք նշել են, որ համապարփակ կապերի ընդլայնումը ոչ միայն կնպաստի երկու երկրներում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, այլև կծառայի երկու եղբայրական ժողովուրդների շահերին և կնպաստի տարածաշրջանային ավելի մեծ համերաշխությանն ու համախմբվածությանը։
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ