Անօդաչու թռչող սարքից հարված. Կրակովի հանդիպման «արդյունքը»

Հունվար 20-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնեց, որ ադրբեջանական կողմը շփման գծի հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետի արկ. «Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ»: Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Ադրբեջանի պահվածքն, այսպիսով, կրկին «տեղավորվում» է օրեր առաջ տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները խափանելու շրջանակներում: Լեհաստանում, օրերս, հիշեցնենք, կայացավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Միջնորդների տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ  արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղ ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը. «Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»։ «Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը», ասվում էր հայտարարությունում։ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Պոպովը, Վիսկոնտին և Շոֆերը ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։ Ուշագրավն այն է, որ Կրակովի բանակցությունների հետո պաշտոնական Բաքուն մի քանի հայտարարություններ արեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «մի շարք ստեղծարար գաղափարներ են առաջարկել» ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, Կրակովում տեղի ունեցած հանդիպումից հետո նշեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, նախ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ապա նրանց մասնակցությամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները տևել են շուրջ վեց ժամ: «Ըստ էության, հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, հիմնական մոտեցումն է՝ կարգավորման ուղղությամբ առաջընթացի, խաղաղության ու կայունության համար անհրաժեշտ է շարունակել առավել ինտենսիվ, բովանդակալից ու տրամաբանական բանակցությունները», ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Բաքուն, փաստորեն, անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառած ականանետի արկով է պատասխանում Կրակովի բանակցություններին: Դրանից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն, ինչպես միշտ դժգոհ է բանակցությունների ընթացքից, իսկ ավելի ճիշտ՝ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններից: Այսինքն, այն, ինչին չեն կարողանում ընդդիմանալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակազդում են շփման գծում «գործողություններով»: Բաքվի պահվածքն, այսպիսով, նմանվում է հետբանակցային սաբոտաժի. Հերթական անգամ Բաքուն ցույց է տալիս, թե որքան «լուրջ» է վերաբերվում բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am