ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։ Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։ «Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը, և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- նշել է Շերմանը։ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից փախստականների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության նախապայմաններ են, որոնք ենթակա չեն քննարկման, այլ ոչ թե Բաքվի ձեռքին գտնվող հաղթաթղթեր, որոնք նրան թույլ են տալիս հասնել Հայաստանի կողմից հերթական միակողմանի զիջումներին։
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ