Երկրի ներսում պետք է սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես․ Հովհաննիսյան

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում

 1.Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին կարող է խոսք լինել։

 2.Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հայաստանի համար ԿԱՆ լրջագույն ռիսկեր։

3.Հայաստանում ՉԿԱ հետընտրական հանդարտություն։

4.Հայաստանում ԿԱ մոտավորապես երկու մասի բաժանված, ծայրահեղ պառակտված հասարակություն։

5.Հայաստանում ՉԿԱ միասնական նավի զգացում և ՉԿԱ առաջիկա ռիսկերի միասնական ընկալում։

6.Հայաստանում ԿԱ համատարած մեծ անորոշություն՝ անկախ ընտրազանգվածային պատկանելությունից։

7.Հայաստանում ՉԿԱ ռացիոնալ պատկերացում (նույնիսկ ՉԿԱ դրա անհրաժեշտության գիտակցումը), թե ինչպես է պետք դիմակայել մեզնից կախված և մեզնից չկախված լրջագույն խնդիրներին, որոնց ամենամոտ ապագայում առնչվելու ենք բոլորս։

8.Հայաստանում ԿԱ համընդհանուր փակուղային վիճակ՝ երկրի ներսում, տնտեսության մեջ, հարևանների հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, Ռուսաստանի հետ հարաբերություններում։

9.Հայաստանում կա սուր անհրաժեշտություն՝ երկիրը փակուղուց հանելու։

Ինչպես

Քայլ առաջին

Դեէսկալացիա երկրի ներսում։ Բացել բանտերի դռները։ Բոլոր ապօրինաբար ազատազրկվածները պետք է վերադառնան բնականոն կյանք։ Դադարեցնել բռնաճնշումները։

Քայլ երկրորդ

Դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք հակաբնական են և խաթարում են բնականոն կյանքը։ Օրինակ՝ վերականգնել Ծառուկյանին պատկանող հիմնարկների անխոչընդոտ աշխատանքը, թույլ տալ հասարակ մարդկանց՝ վերադառնալ բնականոն կյանք (կա նման այլ օրինակների երկար ցանկ)։

Քայլ երրորդ

Դադարեցնել ատելության խոսքը, հայհոյանքն ու սպառնալիքը միմյանց հանդեպ։ Սա պետք է դառնա հանրային նոր նորմ և վերաբերի բոլոր կողմերին։

Քայլ չորրորդ

Սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։

Քայլ հինգերորդ

Հանրային և քաղաքական էլիտաները պետք է ճիշտ և կշռադատված ուղերձներ հղեն հասարակությանը, պետք է հասկանան երկրի շահը և իրական վիճակը։

Քայլ վեցերորդ

Մենք պետք է պատրաստ լինենք Կովկասյան խաղաղությանը, դրա համար պետք է լինենք գրագետ և ռացիոնալ։ Կովկասում խաղաղության պատրաստ չլինելը մեծագույն ռիսկ է։

Քայլ յոթերորդ

Երկրի ներսում սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես։ Դա այսօրվա պայմաններում հեշտ չի լինելու, բայց դա է վտանգներին դիմակայելու և ներքին առողջացման ճանապարհը։ (Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորաբար սկսվում է միջնորդավորված)։

Քայլ ութերորդ

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո (էական չէ՝ դրանք կլինեն մեկ տարի հետո, երեք, հինգ թե կես) քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց։ Սա պետք է դարձնել ազգային նպատակ։ Սա կբերի հասարակության լուրջ առողջացման։ Բայց դրան հասնելու համար առաջին քայլը պետք է անել այսօր. դադարեցնել կալանավորումները, բացել բանտերի դռները, որ բոլոր ապօրինաբար ազատազրկվածները վերադառնան բնականոն կյանք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն Արարատ քաղաքի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են․․․ դիմում են Աննա Վարդապետյանին (video) Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի Դիլիջանում 42-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին․ կա վիրավոր Փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջ «Էս թափթփուկներին շպրտելու մի ձև կա»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են Նիկո՛լ, դու իմ տունը քանդում ես, որ կնգադ ուղարկես «ջհանդամ դարասի»․ քաղաքացի (video) «Վիգեն Ավետի՛ս, առյուծի վանդակում գուցե դու՞ ես հայտնվել»․ Նաիրա Զոհրաբյանի դիպուկ խոսքը (video) Չե՛նք թողնելու, որ շուկան էլ աշխատի․ լարված իրավիճակ «Առինջ մոլում» (video) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան (video) Ու՞մ է սպառնում Գևորգ Պապոյանն ու հպարտանում կուլակաթափությամբ․ Սուրեն Սուրենյանց (video) Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Հայ հոգևորականին վախեցնե՞լ․ Ռուսաստանի թեմի հոգևորականներն ամեն պահի պատրաստ են․․․ Եզրաս Սրբազան (video) Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Նիկոլը խոստովանեց իր ծանր հանցագործությունը. իրավապահները պիտի գործեն. Ալավերդյան (video) Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին Խարդախության դեպք՝ Երևանում․ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի միջոցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին Լարված իրավիճակ «Առինջ Մոլում»․ խանութները փակ են, աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am