Հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։ Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված քրգործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի՝ Հայաստանի սահմանը հատելու փորձի փաստով։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատացիները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ԱԱԾ են բերման ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։ Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով ահադտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակեպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։ Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։ ԱԱԾ ծառայողները պարզել են նաև, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետև նշված անձինք իջել են Արաքս գետի ափին և փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանային մասում, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։ Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am