«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավվելու հնարավորությունից զրկելու և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու հարցին։

«Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը։

Սա հերթական անգամ խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։

Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։

Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։

 


Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում Ճամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան Աբրահամյան Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունից «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում Ողբերգական սովորականությունը Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են #ՀԻՄԱ․ «Դրա արդյունքում Փաշինյանը կա՛մ փախչելու է, կա՛մ․․․ »․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան «Լա՛վ լսեք․ Ուժեղ Հայաստանը գալիս է ԱԺ․ սա է մեր իրականությունը»․ Արեգա Հովսեփյան (video) Գանդիից մեջբերումներ անող ՀՀ իշխանությունը դուրս է եկել ազատության սիմվոլների դեմ․ Շարմազանով Սարսափելի թվեր․․․ 7,6 միլիարդի շրջանառությամբ շուկան կազմաքանդում են սրանք․․․ (video) ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո Գետինը մտնե՛ք․ Արեգնազ Մանուկյանն անգամ չի կարող տեսնել քաղցկեղով հիվանդ քրոջը (video) Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի (video) Դատարանը Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգեց 2 ամսով Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան #ՈՒՂԻՂ․ Ալիևն անցավ կոմպրոմատների հրապարակմանը․․․ Փաշինյանին ճնշում են․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսաստանին դնում են ծանր դրության մեջ․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Նարեկ Կարապետյանը գուցե ազատազրկվի․ Գոհար Մելոյանը մանրամասնում է (video) Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին Որևէ մեկը համարձակություն չի ունենա նման ուղերձով դիմել Գագիկ Ծառուկյանին․ Իվետա Տոնոյան (video) Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am