ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիսը նոր ակումբ է ընտրել իր համար
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Մադրիդի «Ռեալը» լրջորեն դիտարկում է աշխարհի նորընծա չեմպիոնին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 30-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է աշխարհի 2026 թվականի առաջնությունում նրա տպավորիչ ելույթներից հետո։ Մադրիդում պատրաստվում էին պահպանել ներկայիս կազմը՝ առանց աղմկոտ տրանսֆերների, սակայն Մունդիալում Ռոդրիի տպավորիչ խաղը ստիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին վերանայել ծրագրերը։ Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նույնպես լիովին աջակցում է այս տրանսֆերին։ Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Ռոդրին հենց այն ֆուտբոլիստն է, որը պակասում է թիմին դաշտի կենտրոնում։
Ըստ Le Journal du Real պարբերականի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր չէ խոչընդոտել Ռոդրիի տեղափոխությանը։ Անգլիական ակումբում տեղյակ են «արքայական» ակումբում ուժերը փորձելու ֆուտբոլիստի մեծ ցանկության մասին և, ի նշան հարգանքի ու երախտագիտության, չեն պատրաստվում պահել նրան։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանն անձամբ հետաքրքրված է «Ռեալի» տարբերակով և արդեն մերժում է պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ «քաղաքայինների» առաջարկները։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ մադրիդյան ակումբն արդեն մոտ է անձամբ Ռոդրիի հետ համաձայնության հասնելուն, սակայն առայժմ պաշտոնական առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Սիթիին»։
