Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո
Ես միշտ հիացել եմ Մեսսիով։ Եզրափակիչ սուլիչը հնչելուն պես՝ առաջին բանը, որ ցանկանում էի անել, իմ վերաբերմունքն ու մեծ հարգանքը նրան ցույց տալն էր։ Լեոն սեղմեց ձեռքս և ասաց, որ ես պետք է շարունակեմ նույն ոգով, քանի որ ապագան պատկանում է մեր սերնդին։
Այս խոսքերը ես կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում։ Այդ խոսքերը ինձ համար նույնքան արժեքավոր են, որքան պարանոցիս կախված ոսկե մեդալը»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լամին Յամալը։
