ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։

Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։

Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։

2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի, մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։

2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։

2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։

Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։

2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը Հաժեշտ է տալիս. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» 5 տարի անց վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ» Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am