Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ

Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգների վրա նստել է 37,5 միլիարդ դոլար՝ ըստ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթի տվյալների: Այնուամենայնիվ, փորձագետներն ավելի վաղ CNN-ին հայտնել էին, որ իրական վերջնական հաշիվը, ամենայն հավանականությամբ, նշանակալիորեն ավելի բարձր կլինի:


Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը բյուջետային լսումների ընթացքում Պենտագոնի ղեկավարից հետաքրքրվել է, թե արդյոք նա ծախսերի աճ է սպասում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը փաստացի դադարեցրել է իր գործողությունը:


Հեգսեթը պատասխանել է, որ հնչեցված 37,5 միլիարդ դոլար գումարը մասնակիորեն ներառում է ընթացիկ գործողությունների ծախսերը, մասնավորապես՝ զորքերի պարենային ապահովումը՝ հաշվարկված մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը:

Մարտին վերլուծաբանները գնահատում էին, որ Իրանի դեմ պատերազմը ամերիկացի հարկատուների վրա օրական ավելի քան 890 միլիոն դոլար է նստում՝ հիմնվելով հայտնի ռազմական գործողությունների մասին տվյալների և Կոնգրեսի համար պատրաստված արժեքի գնահատականների վրա: Այդ ծախսերը ծածկում են ռազմաօդային և ռազմածովային գործողությունները, ցամաքային ուժերի պահպանումը, սպառազինության համակարգերի կիրառումն ու հրթիռների կալանումը (որսումը), ընդ որում հակամարտության սկզբնական փուլը ամենաթանկարժեքն էր ստացվել:

Մայիսին Պենտագոնի ֆինանսական վերահսկիչ Ջուլս «Ջեյ» Հերսթ III-ը նախնական ծախսերը գնահատում էր 29 միլիարդ դոլար:

Անցյալ ամիս Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ հակամարտությունը ԱՄՆ Պաշտպանության նախարարության վրա նստել է մոտ 40 միլիարդ դոլար: Ընդսմին, այդ թիվը չի ներառում գործողությունների ծախսերը, որոնք արդեն իսկ ներառված էին 1 տրիլիոն դոլարը գերազանցող՝ 2026 ֆինանսական տարվա գերատեսչության բյուջեում, CNN-ին հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Կանցիանը:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա. Նարեկ Կարապետյան (video) Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am